22:55 23 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
72 0 0

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նոր տվյալներ է հայտնել ԶՈՒ–ում կատարված փոփոխությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook սոցցանցի իր էջում հայտնել է, որ այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 𝟳𝟰 %-ը արդեն սնվում է նոր սննդակարգով։

«Մայիսի 8-ից ԶՈՒ ժամկետային անձնակազմի 90 տոկոսը կսնվի նոր սննդակարգով։ Մարտական դիրքերի անձնակազմի 𝟱𝟰 %-ը սնվում է նոր սննդակարգով»,–գրել է Ստեփանյանը` ներկայացնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի տվյալները։

Նրա խոսքով`առաջնագծում տեղադրվել է 𝟮𝟮𝟱 գերժամանակակից տեսադիտարկման սարք, իսկ արդյունաբերական հոսանք է ստացել 𝟲𝟰 մարտական դիրք։

Ստեփանյանը հայտնել է նաև, որ մշտական ջրով է ապահովվել 𝟭𝟰 մարտական դիրք, իսկ մոդուլային բաղնիք է կահավորվել 𝟯𝟱 մարտական դիրքում։

Ի՞նչ է ուտելու զինվորը հայկական բանակում. McDonald's–ի մեթոդն են կիրառելու. լուսանկարներ

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը դեռ 2019-ի փետրվարի 21–ին բանակի պարենամթերքի գնումների գործընթացում փոփոխություն մտցնելու մասին որոշում ընդունեց, համաձայն որի` եթե մինչ այդ զինվորների սննդի հարցով զբաղվել են զինված ուժերը, ապա հիմա գործընթացին է միացել նաև մասնավոր հատվածը։

Զինվորներն ուտելուց հետո «սրտիկել» են ափսեն. Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Ըստ թեմայի

6 զինծառայող կորոնավիրուսից բուժվել ու անցել են ծառայության
Թեստավորում են անցել բազմաթիվ զինծառայողներ. ինչպես է աշխատում ռուսական լաբորատորիան
Զինծառայողների ընտանիքները թանկարժեք բուժումներն անվճար կստանան, բայց իրավիճակ է փոխվել
թեգերը:
սնունդ, զինծառայող, Հայաստան

Գլխավոր թեմաներ