20:29 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
12310

«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում կվերագործարկվեն լուսացույցները, այլևս չի լինի շրջանաձև երթևեկություն։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի-Sputnik. Արշակունյաց-Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման` վերջերս արված փորձնական փոփոխությունն իրեն չի արդարացրել։ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է այս խաչմերուկում վերականգնել երթևեկության նախկին ձևը։

Երևանյան խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն է եղել

Մայիսի 7-ից նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի ինչպես նախկինում՝ առանց շրջանաձև երթևեկության, և կվերագործարկվեն լուսացույցները։ Նշենք, որ դա «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկն է։

Հիշեցնենք, որ այս խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն էր արվել մոտ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 10-ին։

Երթևեկության փոփոխություն կկատարվի Արշակունյաց - Գարեգին Նժդեհ խաչմերուկում. տեսանյութ

Ըստ թեմայի

Քանի՞ վարորդի նկատմամբ է արձանագրություն կազմվել. ոստիկանության ստուգումների արդյունքները
Ոստիկանությունը կսկսի մեքենաների գրանցման, վարորդական վկայականների փոխանակման գործընթացը
Կնկարենք ծանոթ-անծանոթների խախտումները. ոստիկանությունը որոշել է՝ ինչպես է դա արվելու
թեգերը:
Հայաստան, Ճանապարհային ոստիկանություն(ՃՈ), երթևեկություն

Գլխավոր թեմաներ