10:03 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1929 0 0

ՀՔԾ մամուլի ծառայությունը պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանն ու որոշ մանրամասներ ներկայացրել Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած դեպքի քննության մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանության) 2-րդ մասի և 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու) հատկանիշներով: Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՔԾ լրատվական ծառաությունից։
Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք` ապրիլի 29-ին «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը փողոցում հարձակվել է «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի վրա՝ հրապարակելով վերջինիս` արյունոտ դեմքով լուսանկարը։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ Facebook–ի իր էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշել էր, որ Սիմոնյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, իսկ պատահարի մասին հայտնել է ոստիկանապետ Արման Սարգսյանին։

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցածի հետևում մարդիկ կան կանգնած. Մակունց

Գիշերը Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Արթուր Դանիելյանին ապրիլի 29–ին հանդիպել է տուն գնալու ճանապարհին, բարևել նրան, ի պատասխան սեռական բնույթի հայհոյանք ստացել, դրա համար էլ գլխով հարվածել ու ջարդել է նրա քիթը։ Սիմոնյանը հայտարարեց, որ չի զղջում արածի համար, և որ ցանկացած հայ տղամարդ, որն ունի արժանապատվություն, այդ իրավիճակում նույնկերպ կվարվեր։

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ միջադեպը կքննի ՀՔԾ-ն։

 

Ըստ թեմայի

Ալեն Սիմոնյանը պատասխանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին
«Վիզդ կկտրեմ». Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը ԱԺ-ում ծեծեցին իրար. տեսանյութ
ԱԺ-ում քննարկում են միջադեպը. Նիկոլ Փաշինյանը նիստի է հրավիրել «Լուսավոր Հայաստանին»
«Իմ քայլը» ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը կապում է կոնկրետ օրենքի ընդունման հետ
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Քրեական գործ, Արթուր Դանիելյան, միջադեպ, Ալեն Սիմոնյան

Գլխավոր թեմաներ