11:03 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
713 0 0

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Արագածոտնի մարզի բնակիչը ձերբակալվել է անչափահաս որդու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

«2020թ. մայիսի 7-ին Արագածոտնի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ամուսինը բռնություն գործադրելու սպառնալիքով 2019թ. օգոստոս և 2020թ. մարտ ամիսներին սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2004թ. ծնված իր անչափահաս որդու նկատմամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ընտանեկան բռնությունից ամենից շատ տուժում են երեխաները

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Արագածոտնի բնակիչը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է:

Ընտանեկան բռնությունները Հայաստանում. ոստիկանությունը հաշվետվություն ներկայացրեց

Ըստ թեմայի

Քանի երեխայի սպանություն և բռնաբարություն է եղել 6 ամսում. ՔԿ-ն թվեր է ներկայացրել
«Մայրս 500 դոլարով վաճառել է ինձ». Դեմի Մուրը պատմել է` ինչպես են իրեն բռնաբարել
ՄԻՊ–ն ընդունել է 10–ամյա տղային և նրա մորը, որը պնդում է` որդուն պարբերաբար բռնաբարել են
թեգերը:
Քրեական գործ, ՀՀ քննչական կոմիտե, որդի, հայր, Բռնաբարություն, Բռնություն, ընտանիք

Գլխավոր թեմաներ