06:26 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
72 0 0

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուսումնասիրել է սոցիալական կայքերում քաղաքացիների` ատելության խոսք ու բռնության քարոզ պարունակող գրառումները: Նա նաև չի հերքել, որ նման գրառումները պետական այրերի քարոզչության հետևանքն են:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Սոցիալական կայքերի գրառումներն ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, թե մարդիկ բաժանվել են խմբերի ու հայհոյում են իրար: Այս մասին այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այս խումբն են նայում, այստեղ են հայհոյում, գնում ես հաջորդ խումբն ես ուսումնասիրում, տեսնում ես՝ մյուս խմբին են հայհոյում»,- ասաց նա:

Թաթոյանը նաև մտահոգիչ համարեց այն հանգամանքը, որ այդ ագրեսիան հիմնականում տարածվում է կեղծ օգտատերերի միջոցով, ուստի կոչ արեց ՀՀ քաղաքացիներին չներքաշվել նման «քննարկումների» մեջ:

Արձագանքելով այն տեսակետին, թե սոցիալական կայքերում տարածվող ագրեսիայի հիմքում իշխանության կողմից տարվող քաղաքականությունն է` Թաթոյանն ընդգծեց, որ որքան բարձր է տվյալ անձի սոցիալական դերը, այնքան ավելի բարձր պետք է լինի նաև նրա պատասխանատվությունը:

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կարգավիճակ ունեցող անձն է արել տվյալ արտահայտությունը, դա հավասարաչափ անթույլատրելի է»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ սոցիալական կայքերում ատելության խոսքի ու բռնության քարոզի մասին հաղորդումները ներառված են ՀՀ ՄԻՊ 2019թ.-ի գործունեության մասին հաշվետվությունում, որն այսօր ներկայացվել է ԱԺ-ին:

«Անթույլատրել է»․ Թաթոյանը մտահոգված է սարսափելի դեպքի մասին համացանցային քննարկումներով

Ներկայացնելով զեկույցի այդ հատվածը՝ Արման Թաթոյանը մասնավորապես հայտնել էր, որ նման գրառումները հանգեցնում են վտանգավոր հետևանքների, կրկնապատկում վիրավորանքն ու ատելությունը, սադրում բռնություն: Ընդ որում, դա ոչ միայն լարված մթնոլորտ է ստեղծում վիրտուալ կյանքում, այլև կարող է փոխադրվել իրական կյանք՝ հանգեցնելով իրական բռնությունների:

թեգերը:
ԱԺ, Facebook, Սոցիալական օգնություն, Հայաստան, ՀՀ ՄԻՊ

Գլխավոր թեմաներ