09:50 02 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP598.08
  • EUR540.76
  • RUB6.79
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
411 0 0

Կոթիից Մեծ հայրենականի մասնակից Շահվալադ Շահնազարյանի ու մոնղոլական Ուլան Բատորից Կլարա Ֆիլյուշկինայի սիրո պատմությունը կարող է դառնալ հոլիվուդյան ֆիլմի սյուժե։ Մեծ հայրենականի հոբելյանի կապակցությամբ Sputnik Արմենիան ներկայացնում է նրանց սիրո զարմանալի պատմությունը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Շահվալադ Շահնազարյանը ծնվել է Տավուշի մարզի Կոթի գյուղում, անցել է պատերազմի բովով, կռվել է Ստալինգրադում, մեդալներ ու շքանշաններ է ստացել։ Սակայն երկար չի ապրել։ Շահնազարյանը մահացել է 28 տարեկանում։ Ծնողները ենթադրում են՝ մահը վրա է հասել կա՛մ ներքին արյունահոսությունից, կա՛մ պատերազմի ժամանակ ստացած վերքերից։

Письмо фронтовика Шахвалада Шахназаряна
© Photo : provided by Hasmik Hakhverdyan
Շահվալադ Շահնազարյանի նամակը

Բայց ամեն ինչի մասին հերթով։ Sputnik Արմենիային Շահնազարյանի սիրո պատմությունը պատմել է նրա հարազատ եղբոր թոռնուհին՝ Հասմիկ Հախվերդյանը։

Նա գտել և ուսումնասիրել է պապի եղբոր նամակները, նրա կենսագրությունը։ Հախվերդյանը նշում է, որ փաստաթղթերից շատերն այրվել կամ կորել են նաև 90-ականների սկզբին։

Հանդիպումը Կլարայի հետ

Շահնազարյանը 20 տարեկան էր, երբ 1940 թվականին զորակոչվեց Կարմիր բանակ։ Այդ տարիքում նա արդեն ավարտել էր Կիրովականի մանկավարժական համալսարանը, կատարյալ տիրապետում էր ռուսերենին ու դասավանդում էր գյուղական երկու դպրոցներում։

Письмо фронтовика Шахвалада Шахназаряна
© Photo : provided by Hasmik Hakhverdyan
Շահվալադ Շահնազարյանի նամակը

Հանգամանքների բերումով Շահվալադը հայտնվել էր մոնղոլական Ուլան Բատոր քաղաքում 8-րդ մոտոհրաձգային գնդում՝ որպես կուրսանտ։ Նույն տարում նա հանդիպել էր իր մեծ սիրուն՝ ապագա կնոջը՝ Կլարա Ֆիլյուշկինային։

«Ինքնակենսագրությունից հասկանում ենք, որ դա սեր էր առաջին հայացքից»,-պարզաբանում է Հախվերդյանը։ 

Նա ասում է, որ Շահվալադն ու Կլարան շուտով պսակվեցին ու հավերժական սիրո երդում տվեցին։ Սակայն ամիսներ անց հայ երիտասարդը ռազմաճակատ մեկնեց։ Կլարան ուզում էր նրա հետ գնալ, բայց Շահվալադը չթողեց, քանի որ սիրելին պատրաստվում էր մայրանալ։

Հախվերդյանի խոսքով՝ Կլարան սպասում էր իր առաջնեկին՝ Լյուդմիլային։ Այն օրը, երբ Շահվալադը պատերազմ մեկնեց, վերջակետ դրվեց նրանց միությանը։

Письмо фронтовика Шахвалада Шахназаряна
© Photo : provided by Hasmik Hakhverdyan
Շահվալադ Շահնազարյանի նամակը

Պատերազմի ընթացքում Շահնազարյանը երեք անգամ վիրավորվեց։ Առաջին թեթև վիրավորումը նա ստացել է 1942 թվականին։ Պահպանվել է նրա՝ 1942 թվականի մարտի 13-ին մորն ուղղված նամակը, որում նա խնդրում էր ավելի քիչ դարդ անել իր համար, քանի որ դա բացասաբար էր ազդում մոր առողջության վրա։

Այդ տարի Շահվալադին նշանակեցին 7-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար։ Բրիգադի կազմում նա անվախ կռվել է Ստալինգրադի դաժան մարտերում, որտեղ էլ երկրորդ անգամ է վիրավորվել։

Письмо фронтовика Шахвалада Шахназаряна
© Photo : provided by Hasmik Hakhverdyan
Շահվալադ Շահնազարյանի նամակը

Նրան ուղարկել են Նովոսիբիրսկ՝ բուժման։ Ապաքինման ժամանակ Շահնազարյանը գլխավորում էր Բելովո քաղաքի զինվորական կոմիսարիատի գաղտնի բաժինը։ 1943 -1944 թվականներին ղեկավարում էր 43-րդ պահեստային հրաձգային դիվիզիան։

Медаль фронтовика Шахвалада Шахназаряна
© Photo : provided by Hasmik Hakhverdyan
Շահվալադ Շահնազարյանի մեդալը

Սակայն այդ ընթացքում նա ուրիշ երազանք ուներ՝ դասավանդել, որն իր կոչումն էր համարում։ Շահնազարյանը ռազմաճակատից գրում էր մորը, որ իր զբաղմունքն իր կոչմանը չի համապատասխանում։ 1944 թվականի օգոստոսի 20-ին ծանր վիրավորում է ստանում, ինչի պատճառով ազատվում է ծառայությունից ու վերադառնում հայրենի Կոթի։

Կյանքի վերջին հինգ տարիները

Տեղեկություններ չկան՝ ինչու Շահվալադը չի վերադարձել Ուլան Բատոր՝ կնոջ և դստեր մոտ։ Հնարավոր է՝ պատճառը ծանր վիրավորումն էր, որը խլեց նրա կյանքը։

Կյանքի վերջին հինգ տարիների ընթացքում Շահվալադը քրտնաջան աշխատում էր, զբաղված էր իր սիրելի գործով՝ դասավանդում էր։ Շահնազարյանին հարգում էին բոլորը՝ փորքից մեծ։ Տարիներ անց աշակերտներից մեկը նրա մասին հոդված էր գրել, որում նշել էր․ «մանկավարժները շատ են, բայց ոչ ոք չի հասնի Շահնազարյանին»։

Շահվալադը փաստաթղթերը հանձնել ու ընդունվել էր Կիրովականի ինստիտուտ՝ ռուսաց լեզվի ու գրականության ֆակուլտետ, բայց չհասցրեց ավարտել այն։ 1949 թվականին՝ 28 տարեկանում, մահացավ (վարկածներից մեկի համաձայն՝ ներքին արյունահոսությունից) հայրենի Կոթիում։

Հախվերդյանն ասում է, որ նա այդպես էլ չիմացավ իր դստեր՝ Լյուդմիլայի լույս աշխարհ գալու մասին։ Պարզվում է՝ 1949 թվականին՝ Շահնազարյանի մահվան տարում, Կլարան հարցում է ուղարկել Հայաստան, որպեսզի իմանա, թե որտե՞ղ է ամուսինը։

«Երբ իմացավ, որ Շահվալադն այլևս չկա, Կլարան դստեր հետ Հայաստան եկավ, այցելեց նրա ծնողներին և սիրելի ամուսնու շիրմաքարին»,- պատմում է Հախվերդյանը։

Այդ օրվանից Լյուդմիլան հաճախ է այցելել տատին ու պապին։ Դպրոցն ավարտելուց հետո մոր հետ տեղափոխվել է Հայաստան։ Կլարան որոշել է ապրել Շահնազարյանի ծնողների կողքին, իսկ Լյուդմիլան՝ ամուսնացել է հայի հետ։

 

Ըստ թեմայի

Հաղթանակի օրվա առթիվ Մեծ հայրենականի վետերանները 300 հազարական դրամ պարգև կստանան
Լոռիում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հոբելյանական մեդալներ են հանձնել
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
Մեծ հայրենականի բոլոր մասնակիցները Հայաստանում հոբելյանական մեդալներ կստանան․ դեսպանատուն
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմ, Զինվոր, սեր, Կոթի, Տավուշ, Հայաստան

Գլխավոր թեմաներ