21:24 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
504530

Երբ երկրիդ տնտեսությունն անկում է ապրում, իսկ կորոնավիրուսը տարածվում է, ամեն ինչի համար ծպտված հայերին ու հույներին մեղադրելուց լավ բան չկա։ Երբ ասում են, թե Էրդողանը հույն է, նրա մոտ կատաղության նոպա է սկսվում։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է հույների և հայերի մասին՝ նրանց անվանելով «սրից փրկվածներ»։

Իր վերջին ելույթներից մեկի ժամանակ նա հայտարարել է․ «Մենք թույլ չենք տա, որ այդ սրից փրկվածներն ու ահաբեկիչները նորից ապստամբեն։ Նրանք մինչև հիմա դեռ կան, չնայած մեր երկրում նրանց թիվը բավական քչացել է»։

Հնարավոր է, որ նա նկատի ուներ քրդերին, բայց առաջին անգամը չէ, որ հայերն ու հույները նման ակնարկներ են լսում։ Այդ պատճառով Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խստորեն քննադատել է Էրդողանին։ Թուրքիայի առաջնորդի հայտարարություններին անդրադարձել է նաև հունական Greek City Times պարբերականը։

Այս բոլոր խնդիրները Էրդողանը փորձված ձևով է լուծում․ ամեն ինչում մեղադրում է ծպտված հայերին և հույներին։

«Թուրքիան վախենում է, որ իր միլիոնավոր քաղաքացիներ մահմեդականացած և թրքացած հույներ ու հայեր են, անգամ եթե նրանք իրենք էլ այդ մասին չգիտեն»,-գրում է պարբերականը։

Էրդողանի արկածախնդիր գործողությունները Հունաստանի սահմանին, ինչպես նաև Սիրիայում և Լիբանանում մեծ փողեր պահանջեցին, բայց այդպես էլ արդյունք չտվեցին։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ Թուրքիայում դեռ կորոնավիրուսից առաջ գործազրկությունը կազմում էր 14%։

Հանրապետությունում կորոնավիրուսի մոտ 127 հազար դեպք է գրանցվել, որից 3․5 հազարը՝ մահվան ելքով, ընդ որում՝ սա միայն պաշտոնական տվյալներն են (մինչդեռ այս երկրում խոսքի ազատությունը աշխարհում ամենաթույլերից է, բանտում գտնվող լրագրողների թվով երկիրը առաջին հորիզոնականում է)։

Հատկանշական է Իբրահիմ Յայլալիի՝ թուրք ազգայնականի պատմությունը, որը զինվորական էր դարձել քրդերի դեմ պատերազմելու համար։

Հետո նա իմացավ իր հունական ծագման մասին և փոխեց կյանքը․ քրիստոնեություն ընդունեց, անվանափոխվեց՝ դառնալով Յանիս Վասիլիս։ Հիմա նա պաշտպանում է Թուրքիայի թաքնված հույների իրավունքները և հունական ժառանգությունը։

Արտասահմանում բնակվող բազմաթիվ թուրքեր գենետիկ թեստեր են հանձնում և իրենց համար էլ անսպասելի կերպով բացահայտում են, որ կիսով չափ հույն են, հայ կամ ասորի։ Ահա թե ինչու են Թուրքիայում արգելված նման թեստերը։

Ընդդիմության հետ վեճերում թուրքական իշխանությունների սիրելի հարձակումը հակառակորդին ծպտված հայ կամ հույն կոչելն է։ Անցած տարի Կոստանդնուպոլսի (Ստամբուլի) քաղաքապետ դարձավ Էքրեմ Իմամօղլուն։ Վերջին 20 տարում առաջին անգամ պաշտոնը ստանձնեց ըննդիմության ներկայացուցիչը, ինչի համար Էրդողանը հույներին մատնացույց անելուց ավելի լավ առիթ չգտավ․ «Ո՞վ ամենաշատը ուրախացավ ընտրությունների արդյունքից։ Հույները։ Նրանց թերթերը գրում էին, որ հույնը նվաճեց քաղաքը»։

Իմամօղլուն ծագումով հունական Պոնտոսից է (այսինքն՝ սևծովյան ափից), այդ պատճառով ոմանք համարում են, որ նա թրքացած հույն է, ոմանք էլ նույնը ասում են Էրդողանի մասին։

Թուրք պատմաբան Չեզմի Յուրթսևերը Օսմանյան կայսրության հարկային ցուցակում տեղեկություններ է գտել Էրդողանի պապի մասին։ Ըստ պատմաբանի՝ նա ոչ միայն հույն է, այլև գլխավորել է թուրքերի դեմ ինքնապաշտպանական ջոկատը։

Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին

Էրդողանի համար այդ ամենը լսելը հավասարազոր է հայհոյանքի։ 2011 թ-ին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ դատի կտա իրեն հույն անվանող լրագրողներին և պատմաբաններին։

Հարցազրույցում նա ավելացրել էր, որ հարցրել է հորը՝ արդյո՞ք իրենք թուրք են։ Հայրը պատասխանել է․ «Քո պապն ինձ ասել է՝ երբ մենք մեռնենք, մեզ հարցնելու են, թե որ աստծուն ենք մենք հավատում և թե ով է մեր մարգարեն։ Նրանք չեն հարցնելու, թե որ ազգից ենք մենք սերում»։

Այստեղ կարելի է ևս մեկ հստակ ակնարկ տեսնել, որ Էրդողանը տեղյակ է իր ծագման մասին, բայց չի ուզում բարձրաձայնել։

Ըստ թեմայի

Թուրքիայի ծպտյալ հայերը հզոր հաղթաթուղթ են, բայց պետք է դա ճիշտ օգտագործել. Ախոյան
Համով Հայաստան. պահոցում Արևմտյան Հայաստանում տարածված բաղադրատոմս է հայտնաբերվել
«Ավրորան», Արևմտյան Հայաստանն ու «շրջված» Արարատը. իրականում երկու Հայաստան չկա
թեգերը:
Կարո Փայլան, կորոնավիրուս, հույն, հայ, Թուրքիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան

Գլխավոր թեմաներ