14:27 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
512 0 0

Արման Թաթոյանը պատգամավորներին հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնից կարելի է քննարկել ավելի հրատապ հարցեր, քան ատելության խոսքն է, և բերեց բազմաթիվ օրինակներ, որոնց հարցում ակնկալում է պատգամավորների տեսակետը։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի –Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ պատգամավորների եզրափակիչ ելույթներին և բոլորին հիշեցրեց իր լիազորություններն ու պարտականությունները։

Ալեն Սիմոնյանը սպասում է Էդմոն Մարուքյանի ու Անի Սամսոնյանի ներողությանը

«Ես ամփոփել եմ եզրափակիչ երեք ելույթները, որոնք կարելի է բաժանել երեք խմբի․ ելույթներ, որոնք քաղաքական էին, ելույթներ, որոնք քաղաքական էին, բայց դրանցում կային մարդու իրավունքներին անդրադարձեր, ելույթներ, որոնք վերաբերում էին մարդու իրավունքերի կոնկրետ խնդիրներին։ Ահնհայտ էր, երեկվա հարց ու պատասխանի գրեթե ողջ քննարկումը պտտվում էր մեկ հիմնահարցի շուրջ՝ վիրավորանք, ատելություն և կառուցված էր գլխավորապես երեք իրադարձության վրա»,-ասաց Թաթոյանը։

Նա դիտարկեց` այն հարցերը, որոնք հնչել են պատգամավորների կողմից, մասնավորոպես, թե ինչու մարդու իրավունքների պաշտպանը չի դատապարտել Երևան քաղաքում մի շարք անձանց կողմից վիրավորանքի և ատելության խոսքի տարածումը, ինչու մարդու իրավունքների պաշտպանը չի պաշտպանել պետական կառավարման մարմնին կամ այդ մարմնի ղեկավարին ՝ համացանցում սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից վիրավորանքների կապակցությամբ, կամ թե ինչու մարդու իրավունքների պաշտպանը չի արել հայտարարաություն` կապված վերջին քաղաքական դեպքերի հետ։

«Պատգամավորների ելույթներից ինձ համար պարզ դարձավ, որ ես ավելի մանրամասն հավանաբար ներկայացնեմ, թե ինչ լիազորություններ և իրավունքներ ունի մարդու իրավունքների պաշտպանը»,-ասաց օմբուդսմանը։

Նա հիշեցրեց, որ ըստ մի շարք օրենքների` մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանում է քաղաքացուն պետությունից, այլ ոչ թե հակառակը։

«Կարծում եմ` այս ամբիոնից կարելի էր անդրադառնալ այնպիսի հարցերի, օրինակ` ինչո՞ւ են մարդիկ ամիսներով մոռացվում հոգեբուժարաններում, ինչո՞ւ երկրում չունենք հոգեբույժների բավարար քանակ, ինչպե՞ս անենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն այնպես չլինի, որ չգնան դպրոց, որովհետև մայրը կարծում է, որ, օրինակ իր՝ դաունի համախտանիշ ունեցող երեխային դպրոցում կծաղրեն, ինչո՞ւ են մարդիկ բողոքում, որ անվճար տրամադրվող դեղերն անարդյունավետ են և նույնիսկ բժշկի ցուցումով նրանք չեն վերցնում այդ դեղերը, այլ ստիպված են լինում նոր դեղ գնել»,-ասաց Թաթոյանը։

Նա անդրադարձավ նաև համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի բացասական հետևանքներին։

Ըստ օմբուդսմանի՝ եթե նախկինում տեսուչը քաղաքացուց 2-3 ամսվա գումար էր վերցնում և շատ մեծ հաճույքով գործին ընթացք էր տալիս, ապա այժմ, քանի որ չկա այդ շահագրգռվածությունը, մարդկանցից ընդանրապես դիմում չեն վերցնում, որպեսզի այդ մարդկանցից ձերբազատվեն և խնդիր չունենան գրավոր մերժում տալու։

«Ինձ օգտակար կլիներ լսել ձեր առաջարկները, թե ինչպես անենք, որ այդ կարևոր խնդիրներին լուծում տանք։ Խնդրում եմ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները նաև այս տեսանկյունից քննարկել»,-հեգնեց Թաթոյանը։

«Վիզդ կկտրեմ». Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը ԱԺ-ում ծեծեցին իրար. տեսանյութ

Հիշեցնենք, որ վերջին օրերի աղմկահարույց իրադարձությունների ֆոնին տարբեր պատգամավորների կողմից շահարկվում էր այն, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը որևէ կերպ չի անդրադառնում խնդրին, կարճ ասած` իր լիազորությունները չի կատարում։

Մայրը պնդում է, որ 16-ամյա որդուն հայրն ամիսներ շարունակ սեռական բռնության է ենթարկել

Ըստ թեմայի

«Ջարդել եմ Դանիելյանի քիթը»․ Ալեն Սիմոնյանին սեռական բնույթի հայհոյանք է ուղղվել
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցածի հետևում մարդիկ կան կանգնած. Մակունց
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան

Գլխավոր թեմաներ