13:54 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
81 0 0

Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ Մարուքյան-Միքայելյան միջադեպից հետո իրենք հետևություններն են արել և լիահույս են, որ «Լուսավոր Հայաստանը» ևս հետևություններ կանի՝ թեկուզ ոչ հրապարակային և ԱԺ աշխատանքները կվերադառնան բնականոն, քաղաքական, բովանդակային դաշտ։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանրային կերպով չընդունեց մեղքի իր մասնաբաժինը։


«Ակնհայտ է և բոլորիս համար ակներև է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չընդունեց իր մեղքի մասնաբաժինը տեղի ունեցած միջադեպի և նախորդող իրադարձությունների առնչությամբ, որոնք հանգեցրել էին այդ միջադեպին։ Ես լիահույս եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության շրջանակում հետևություններ կանեն տեղի ունեցած միջադեպի հետ կապված և կվերադառնան քննարկումների բովանդակային դաշտ, իսկ Ազգային ժողովի բնականոն աշխատանքները կվերականգնվեն»,- ասաց Մակունցը։
Նրա խոսքով՝ այն, որ Էդմոն Մարուքյանի եղբայրը Սասուն Միքայելյանից «ներողություն չխնդրեց», լավ չի անդրադառնա թե՛ Մարուքյանի, և թե՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակության վրա, սակայն ընդգծեց, որ կատարվածից «Իմ քայլում» էլ հետևություններ արել են։ 

Սաֆարյան. «ԱԺ ծեծկռտուքը ցույց տվեց, որ Հայաստանն ունի քաղաքական մշակույթի լուրջ խնդիր»

«Մեր խմբակցությունը դատապարտել է տեղի ունեցած միջադեպը նաև մեր խմբակցության հատվածով և մենք էլ մեր հետևություններն արել ենք,»,-նշեց Մակունցը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ Վեճին խառնվել են նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փաշինյանը դեպքից ժամեր անց հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով, որ տեղի ունեցածը սադրանք է։


Միջադեպից հետո Մակունցը հայտարարեց, որ Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել՝ պայմանով, որ մանդատը վայր կդնի նաև Էդմոն Մարուքյանը: Նշվեց, որ իրենց մանդատները վայր կդնեն նաև Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը:

Իր հերթին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ԱԺ ամբիոնից պահանջեց, որ Մարուքյան եղբայրները ներողություն խնդրեն իրենից ու Ալեն Սիմոնյանից:

Երեկ Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերում հայտարարեց, որ չի պատրաստվում մանդատը վայր դնել, իսկ իր եղբոր գրառումն առնչվել է իր վիզը կտրողին, իսկ Սասուն Միքայելյանի և Ալեն Սիմոնյանի մայրերն իր համար սրբություն են։

Ըստ թեմայի

Ալեն Սիմոնյանը սպասում է Էդմոն Մարուքյանի ու Անի Սամսոնյանի ներողությանը
Քո մայրն ինձ համար սուրբ է. Սասուն Միքայելյանն ԱԺ ամբիոնից առաջարկ արեց Էդմոն Մարուքյանին
Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է հարուցվել
Էդմոն Մարուքյանն իր կուսակցությունն անդունդ է տանում. Ալեն Սիմոնյան
թեգերը:
ԱԺ, միջադեպ, Ծեծկռտուք, Լիլիթ Մակունց, Սասուն Միքայելյան, Էդմոն Մարուքյան, «Իմ քայլը» խմբակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ