21:37 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
235 0 0

Կարապետյանի խոսքով՝ տրամաբանական է, որ երեխաները սեռական դաստիարակություն պետք է ստանան վաղ տարիքում, որպեսզի 17-18 տարեկանում, երբ ամենախոցելի շրջանում են, պաշտպանված լինեն։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաներին պաշտպանելու կամ մանկապղծության դեմ դրույթներից մեկը վերաբերում է կրթությանը։ Այն խրախուսում է երկրներին իրենց ազգային կրթական ծրագրերում ունենալ միջոցներ՝ երեխաների սեռական անձեռնմխելիության նկատմամբ հնարավոր վտանգներից և ռիսկերից առաջին ազդանշանները ճանաչելու, ինքնապաշտպանվելու ունակություններ տալ: ԱԺ ճեպազրույցների ընթացքում նման կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե Լանզարոտեի կոնվենցիայով 6-7 տարեկան երեխաները սեռական դաստիարակության մասին ի՞նչ են սովորելու:

«Սա չի նշանակում, որ տարրական և միջնակարգ դպրոցում երեխաները պետք է սովորեն՝ ինչ է առհասարակ սեռական անձեռնմխելիությունը: Սրանք դժվար բառեր են և դժվարամարսելի են որոշ չափահաս քաղաքացիների համար, ուր մնաց թե փոքր երեխաների: Այստեղ խնդիրը երեխայի տարիքին հարմարեցված, նրա կարիքներին, ունակություններին, հետաքրքրություններին համապատասխան ունակությունների տրամադրումն է, թե հնարավոր վտանգի դեպքում ինչպես ճանաչել այդ ազդանշանները և ինչպես անկաշկանդ օգնություն խնդրել մեծահասկաներից, որ իրենց սեռական անձեռնմխեիլությունը անվտանգ լինի»,- ասաց նա:

Կարապետյանի խոսքով՝ տրամաբանական է, որ երեխաներին խնդրի հետ կապված ռիսկերը պետք է սովորեցնել վաղ տարիքից․ նրանք պետք է իրենց տարիքին համապատասխան գիտելիքներ ստանան, որպեսզի 17-18 տարեկանում, երբ ամենախոցելի շրջանում են, պաշտպանված լինեն։

«Հայաստանում տարեկան շուրջ 100 երեխա սեռական բռնության է ենթարկվում». Գայանե Հովակիմյան

«Ոչ ոք չի պատրաստվում Քրեական օրենսգիրքը դասավանդել երեխաներին կամ նրանց նկարագրել մանրամասնությամբ նրանց սեռական անձեռնմխելիության նկատմամբ հնարավոր հանցագործությունները, այսկերպ մտածելը բանական չէ:Կոնվեցիան նշում է, որ այս տեղեկատվությունը երեխաներին տրամադրելը նախևառաջ ծնողների պարտականությունն է, բայց ինչ-ինչ պատճառներով գուցե ծնողը երեխայի դաստիարակությանը ժամանակ չի հատկացնում»,-նշեց պատգամավորը։

Հիշեցնենք`հակառակ հասարակության շրջանում առկա դժգոհություններին, ԱԺ-ն մայիսի 11-ին ընդունեց դեռևս 10 տարի առաջ ՀՀ այն ժամանակվա իշխանության ստորագրած ու մինչ օրս չվավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան:
Կոնվենցիայի նախագծին կողմ քվեարկեց նիստին ներկա 84 պատգամավորներից 79-ը: Նախագիծն ընդունվեց:

Հավելենք, որ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 25-ին:
ՀՀ-ն կոնվենցիան ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին, բայց մինչ օրս այն չէր վավերացրել:

Վավերացնելով միջազգային այդ փաստաթուղթը ՀՀ-ն պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական ու այլ փոփոխություններ՝ կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հետ շփում ունեցող անձանց հնարավոր ոտնձգություններից երեխաների պաշտպանությունն ու իրավունքների մասին իրազեկումն ապահովելու համար:
Կոնվենցիան նախատեսում է նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանության ազգային օրենսդրության ընդունում:

Ծառուկյանն առաջարկում է բռնության մասին հայկական ժողովրդական օրենք ընդունել

Ըստ թեմայի

Մայրը պնդում է, որ 16-ամյա որդուն հայրն ամիսներ շարունակ սեռական բռնության է ենթարկել
Ամոթի ու վախի արանքում. ինչո՞ւ են ծնողներն ու երեխաները լռում սեռական բռնության մասին
Քիթ, ականջ, կուրծք, հիմա էլ`սեռական օրգաններ. պլաստիկ վիրաբուժության նորաձևությունը
Կաթից ու հեքիաթից կտրված երեխային կսովորեցնեն պաշտպանվել սեռական ոտնձգություններից
թեգերը:
երեխա, սեռական բռնություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ