00:13 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
20101

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ում հրապարակել է ՀՔԾ-ից ստացած ծանուցագիրը:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին Մարուքյանը հայտնել է Facebook-ի իր էջում:

«Այսօր՝ ժամը 16:00-ին, Դուք հրավիրվում եք ՀՔԾ՝ մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՔԾ-ում նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու»,- նշված է ՀՔԾ ծանուցագրում, որը Մարուքյանը հրապարակել է իր էջում:

ՀՔԾ-ից ստացած ծանուցագիրից պարզ է դառնում, որ Մարուքյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Փորձաքննության ենթարկվելու համար առաջարկում եմ 2020թ-ի մայիսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային ժամերին ներկայանալ ՀՀ ԱՆ բժշկության գիտագործնական կենտրոն՝ ք.Երևան, Մ.Հերացու փողոց, 5/1 շենք»,- գրված է ծանուցագրում:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ նիստի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ Վեճին խառնվել են նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փաշինյանը դեպքից ժամեր անց հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով, որ տեղի ունեցածը սադրանք է։

Ավելի ուշ Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ մամուլի հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ՝ դրանց հետագա ընթացքը որոշելու համար:

«Այնքան մարդ կարող է «նստել»». պատգամավորները վեճի ժամանակ անդրադարձան նաև Սերժ Սարգսյանին

Ըստ թեմայի

«Միքայել Մինասյանի հետ ոչ մի կապ չունենք». Էդմոն Մարուքյան
Սրբությունների դեմ ոտնձգություն չկա. Մարուքյանը պատրաստ է ներողություն խնդրել
Մարուքյանն ու Փաշինյանը սուրճ են խմել և զրուցել արցախյան հիմնախնդրի մասին
«Դուրս գանք փողոց, կմտածեն, որ իմ ուսապարկը տանողն եք». Մարուքյանը խայթեց Ռուբինյանին
թեգերը:
ԱԺ, Ծեծկռտուք, ցուցմունք, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Էդմոն Մարուքյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ