01:39 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (842)
367 0 0

Առողջապահության նախարարի տեղակալի խոսքով՝ իրենք պետք է եռապատկեն տարվող աշխատանքների արագությունը, քանի որ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերն օրեցօր աճում են։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Հայաստանում այս պահին կորոնավիրուսով վարակված 660 անձի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, հիվանդներից 66-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ 33-ինը՝ ծայրահեղ ծանր, 6 հոգի միացված է արհեստական շնչառության սարքին։ Տեղեկությունը կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

«Բոլոր այն աշխատանքները, որոնք վերջին ամիսներին իրականացվել են առողջապահության նախարարության կողմից շարունակվելու են ավելի մեծ տեմպերով, քանի որ օրեցօր վարակվածների թիվն աճում է և բոլոր միջոցառումները եռակի արագություն են պահանջում»,- ասաց նա։

Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 142–ով և դարձել 3860։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 մարդ, կատարվել է 36016 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1572–ը։ Ընդհանուր առմամբ՝ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 49 դեպք և մահվան 21 անուղղակի դեպք:

Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացած է

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ, սակայն կառավարությունը մտադիր է մարտի 16-ից ՀՀ-ում գործող արտակարգ դրությունը երկարաձգել մինչև 2020 թվականի հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ: 

Մայիսի 4-ից հանվել են քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, այլևս չկա նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (842)

Ըստ թեմայի

Ո՛չ ջերմություն, ո՛չ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը
Գիտնականները կորոնավիրուսի փոխանցման նոր եղանակ են հայտնաբերել
«Արցախում կորոնավիրուսի տարածման օջախները մարված են»․ ԱՀ պարետ
Ինչպե՞ս կարող է կորոնավիրուսը «բուժել» հայկական կոնյակը. փորձագիտական կարծիք
թեգերը:
համավարակ, ՀՀ Առողջապահության նախարարություն, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ