10:04 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
348 0 0

Չվերթի համար տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ «Դոմոդեդովո» օդանավակայանի N94 տոմսարկղ։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին (ժամը՝ 15։40-ին)։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը։

Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ 342-ից 463 համարի ներքո դեսպանությունում հերթագրված քաղաքացիները: Ցուցակը հղումով։

Հերթագրված քաղաքացիներին նշյալ չվերթի համար տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը՝ 11:00-ից սկսած):

Հաշվառումը կմեկնարկի ժամը՝ 12։00-ից սկսած (32-ից 37-ը հաշվառման սեղաններ)։

Վերոնշյալ համարների ներքո հերթագրված քաղաքացիները տեղեկացվել են չվերթի մասին։

 

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր հայտնել էր, որ մայիսի 15-ից ՌԴ-Հայաստան կանոնավոր չվերթերը կվերականգնվեն:

Հիշեցնենք` կորոնովիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ՌԴ իշխանությունները մարտի 27-ից փակեցին մյուս երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում միայն քաղաքացիներին դուրս բերելու և հայրենիք վերադարձնելու նպատակով իրականացվող չվերթերը, ինչպես նաև բեռնափոխադրումները, փոստային, սանիտարական և մարդասիրական չվերթերը, տեխսպասարկման նպատակով դատարկ ինքնաթիռների տեղափոխումը,  վայրէջքով տրանզիտային թռիչքները ՌԴ տարածքում լիցքավորվելու համար և այն չվերթերը, որոնք իրականացվում են կառավարության առանձին որոշմամբ։

Ըստ թեմայի

Հաջորդիվ կայանալիք չվերթերը լինելու են վճարովի․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
Ryanair պատրաստվում է հուլիսի 1-ից վերականգնել իր չվերթերի 40%-ը
Հայաստանի և այլ երկրների քաղաքացիներ Կահիրեից թռել են «Բելավիայի» չվերթով
թեգերը:
Դոմոդեդովո, չվերթ, Երևան, Մոսկվա, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ