10:23 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.00
  • GBP588.54
  • EUR526.57
  • RUB6.76
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (739)
159 0 0

ՀՀ կառավարությունը պատրաստվում է ներկրել նաև բարձր անցողականությամբ շտապօգնության ավտոմեքենաներ, որոնք ևս առաջիկայում կներգրավվեն կորոնավիրուսի դեմ պայքարում:

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ընթացքում հայտնեց, որ կառավարությունը կորոնավիրուսի տարածման ամիսների ընթացքում արդեն ձեռք է բերել 100 000 կորոնավիրուսային թեստ և շարունակում է ավելացնել քանակը:

Բացի այդ, վարչապետը նշեց, որ Հայաստանում այսօր կա թոքերի արհեստական շնչառության շուրջ 100 սարք, ևս 70-ը ՀՀ կառավարությունը պատրաստվում է ներկրել:

«Կառավարությունը պատրաստվում է ներկրել նաև բարձր անցողականությամբ շտապօգնության ավտոմեքենաներ, որոնք ևս առաջիկայում կներգրավվեն կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ դրանք կօգտագործվեն հիմնականում գյուղական բնակավայրերում ու դժվարամատչելի վայրերում:

Ինչ վերաբերում է բժշկական դիմակներին ու դրանց նկատմամբ առաջիկայում սպասվող պահանջարկի կտրուկ ավելացմանը, վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանում արդեն գործում է տեղական արտադրություն, որը կբավարարի առաջացող պահանջարկը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ՀՀ կառավարությունն արտակարգ դրության ժամկետը երկարաձգել է մինչև հունիսի 13-ը:

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտի աշխատանքը կվերականգնվի, սակայն հստակ պահանջների պահպանմամբ։ Քաղաքացիների համար բժշկական ձեռնոցներ ու դիմակներ կրելը կլինի պարտադիր:

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4283–ի` վերջին մեկ օրում ավելանալով 239–ով։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 մարդ, կատարվել է 39005 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1791–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 55 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 3-ով) և մահվան 22 անուղղակի դեպք:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (739)

Ըստ թեմայի

Ե՞րբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
«Կորոնավիրուսով վարակված 660 անձ թոքաբորբ ունի, 33-ի վիճակը ծայրահեղ ծանր է»․ Նանուշյան
Արցախում ավելանում են կորոնավիրուսով հիվանդները. նրանց թիվն արդեն 24 է
թեգերը:
թեստ, Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ