16:55 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)
1207 0 0

Հայտնի լրագրողը թեստ է հանձնել, և պարզվել է, որ նա էլ է վարակվել Covid 19-ով։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Լրագրող Գագիկ Շամշյանը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնում է հաղորդավար Վահե Ղազարյանը։

«Ավաղ, Շամշյանի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Առողջություն և շուտափույթ ապաքինում»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Гагика Шамшяна перевезли в место изоляции
© Photo :
Շամշյանին տեղափոխել են մեկուսացման վայր

Ղազարյանը նշել է նաև, որ թեև «Սուր անկյուն» հաղորդաշարի պատրաստման ընթացքում անձնակազմի միջև շփումները հասցված են նվազագույնի, սակայն բոլորն ինքնամեկուսանում են։

Sputnik Արմենիան կապ հաստատեց նաև Շամշյանի հետ։ «Քանի որ գործի բերումով վերջերս հաճախ եմ եղել Գեղարքունիքի մարզում, ապահովության համար որոշեցի թեստ հանձնել: Պատասխանը դրական է եղել: Առաջարկել են մեկուսանալ»,- ասաց նա: Շամշյանը նաև նշեց, որ մեկուսացվել է Երևանի հյուրանոցներից մեկում: Այս պահին իրեն լավ է զգում: Ջերմություն ու որևէ ախտանշան չի ունեցել և հիմա էլ չունի: Նա հայտնեց, որ աշխատանքից չի կտրվելու, շարունակելու է աշխատել հեռավար եղանակով:

«Չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել: Ես սովոր չեմ չաշխատելուն»,- ասաց նա: Իսկ բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում վարակվել, խորհուրդ տվեց պահպանել անվտանգության բոլոր կանոնները:

Նորքի տարեցների տան 40 բնակչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 4283–ի։ 

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)

Ըստ թեմայի

Վարչապետի աշխատակազմի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է
Կորոնավիրուսի մասին միֆերն ու ճշմարտությունը
Հայաստանն արդեն 100 000 կորոնավիրուսային թեստ է ձեռք բերել. Նիկոլ Փաշինյան
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ