01:45 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
255 0 0

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ և հույս հայտնել, որ փոխադարձ վստահությունը հիմք կծառայի ապագային միտված նոր ծրագրերի իրականացման համար։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Էռնա Սոլբերգին Սահմանադրության օրվա կապակցությամբ:Հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Նորվեգիայի բարեկամ ժողովրդին Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնմամբ։ Լիահույս ենք, որ ընդհանուր արժեհամակարգն ու փոխադարձ վստահությունը հիմք կծառայեն հագեցնելու երկկողմ հարաբերությունների օրակարգն ապագային միտված նոր ծրագրերով։ Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Նորվեգիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»,- ասել է վարչապետը։

Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են կոչում սերունդներին. Սերժ Սարգսյանի շնորհավորանքը

Նա նաև վերհիշել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Էռնա Սոլբերգի հետ ունեցած հանդիպումը, որի ժամանակ հաճելի զրույց են ունեցել։

Ըստ թեմայի

«Սիրում եմ քեզ անչափ». Անժելա Սարաֆյանը հուզիչ շնորհավորանք է ուղղել եղբորը
Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են կոչում սերունդներին. Սերժ Սարգսյանի շնորհավորանքը
«Մա՛յր իմ, արևս կուզեի քեզ տալ». հայ զինվորների շնորհավորանքները մարտի 8–ի առթիվ
Ազգային ժողովի արտահերթ նիստը մեկնարկեց շնորհավորանքով
թեգերը:
Նորվեգիա, սահմանադրություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ