02:18 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
723 0 0

ՀՀ ԱՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վճարովի թեստավորում իրականացնող լաբորատորիաները կարող են գնել և կիրառել տարբեր զգայունություն և մասնահատկություն ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը:

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Կորոնավիրուսի թեստավորման հետազոտությունները իրականացվում են միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում՝ բժշկի ցուցումով և անվճար հիմունքներով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

«Գրանցվում են դեպքեր, երբ լաբորատորիաների կողմից իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության վճարովի հետազոտություններ` ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով:

Նկարագրված իրավիճակում վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ: Լաբորատորիաների կողմից կարող են գնվել և կիրառվել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը, բուժման ճիշտ մարտավարության ընտրությունը և արդյունավետությունը, ինչպես նաև անորոշություն առաջացնելով վարակի վերահսկմանն ուղղված հետագա միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ վճարովի թեստավորման թույլատրելիության դեպքում այն կարող են սկսել իրականացնել տարբեր լաբորատորիաներ` առանց կենսանվտանգության ապահովման գործընթացի գնահատման, կենսանվտանգության համակարգի առանցքային պահանջների պահպանման, լաբորատորիաներում վարակի հսկողության իրականացման, գործընթացների պատշաճ հոսքայնության ապահովման, ինչպես նաև հնարավոր է հետազոտվողների անձնական տվյալների անհարկի տարածում՝ տեղեկատվական անվտանգության պահանջների ոչ պատշաճ պահպանման դեպքում:  Նման գործունեությունն անթույլատրելի է նախ աշխատակիցների և այցելուների շրջանում վարակի տարածման, և ապա հետազոտության հավաստի արդյունքներ ստանալու նկատառումներից ելնելով:

Երբեմն անհնար է լինում հավաքագրել տեղեկատվություն թեստավորման դրական արդյունք ունեցած անձանց վերաբերյալ՝ նրանց հետագա բուժումը կազմակերպելու և համաճարակաբանական միջոցառումներ իրականացնելու համար, որը նվազեցնում է համաճարակի կառավարելիությունը:

Հաշվի առնելով հետազոտությունների իրականացման կենտրոնացման անհրաժեշտությունը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ցուցում, ըստ որի՝ հետազոտություններ կարող են իրականացվել միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում՝ բժշկական ցուցումով, անվճար հիմունքներով։

Հիշեցնենք, որ մայիս 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4472 դեպք: Նրանցից փաստացի բուժում են ստանում 2463-ը, կատարվել է 40230 թեստավորում, առողջացել են վարակվածներից 1925–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 60 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 5-ով) և մահվան 24 անուղղակի դեպք:

Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է

Ըստ թեմայի

Գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսին 100%-ով հակազդող հակամարմին են հայտնաբերել
«Փաշինյանին օգնության եկավ կորոնավիրուսը». Մինասյանը շարունակում է տեսաուղերձների շարքը
Ե՞րբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Արցախում ևս ավելանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. նոր տվյալներ
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, լաբորատորիա, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ