21:08 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1153 0 0

Առաջին դասարան ընդունվող երեխա ունեցող ծնողներն արդեն իսկ պետք է ստուգեն իրենց երեխաների տվյալներն առցանց հարթակում, որպեսզի հետո խնդիրներ չառաջանան։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik, Կարինե Հարությունյան. Հայաստանում նոր ուսումնական տարում առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու համակարգում նորություն կա․ առաջին անգամ դպրոց հաճախող փոքրիկներին, որոնք  տվյալ դպրոցում աշխատող ծնող կամ այնտեղ սովորող քույր–եղբայր ունեն, առաջնահերթություն կտրվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։

2019–ից առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացվում է առցանց տարբերակով` hayt.emis.am կայքում տվյալները լրացնելով:

«Առաջին դասարանցիների հայտագրումը մեկնարկելու է հունիսի 1-ին՝ առաջնահերթություն ունեցողների համար։ Հունիսի 11-ից սկսած՝ համակարգը բաց կլինի բոլորի համար։ Սակայն մինչ այդ գործարկվել է stugum.emis.am կայքը, որի միջոցով ծնողները կարող են ստուգել` արդյո՞ք երեխայի ծննդյան վկայականը թվայնացված է»,–ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ տվյալները կանխավ ստուգելու իմաստն այն է, որ մինչև հայտագրումը ծնողը վստահ լինի՝ դրանք նույնականացվա՞ծ են, որպեսզի հայտագրման ընթացքում խնդիրներ չառաջանան։ Ստուգման կայքում ծնողը պետք է լրացնի իր և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը, և եթե ունի այդ նույն դպրոցում արդեն սովորող երեխա, ապա նրա ՀԾՀ–ն նույնպես պետք է լրացվի։ Տվյալների բացակայության դեպքում ծնողն առցանց դիմում ուղարկելու հնարավորություն ունի, որը լրացնելուց երեք աշխատանքային օրից կարող է նորից մուտք գործել ստուգման հարթակ և ստուգելտվյալները։

Օնլայն ծնողական ժողովից մինչև «տանը ինտերնետ չկա»․ առցանց ուսուցման զվարճալի կողմը

Մայիսի 8–ից բացված ստուգման հարթակում, ըստ Պողոսյանի, արդեն իսկ իրականացվել է ավելի քան 18 000 երեխայի թվայնացված ստուգում։

«Նախորդ տարի կապի խնդիր ունեցանք, քանի որ գործ ունենք ինտերնետի հետ։ Սակայն այս տարի համակարգն ամբողջությամբ շտկված է, որևէ խնդիր չի լինի, եթե ֆորս մաժորային իրավիճակ չլինի։ Այս համակարգը եկավ օգնելու նաև այս` կորոնավիրուսի պայմաններում, և դրա շնորհիվ ծնողները դպրոց չեն գնա ընդունելության համար»,–նշեց Պողոսյանը։

Նա հայտնեց նաև, որ այս տարի հայտագրման համար էլեկտրոնային հասցե լրացնելու կարիք չի լինի, քանի որնախորդ տարի եղել են դեպքեր, երբ սխալ են նշել հասցեները, կամ սփամ են գնացել նամակները։ Այժմ արդենծնողները PIN կոդ կստանան բջջայիններին, որով էլ յուրաքանչյուրը կկարողանա մուտք գործել կայք ու հետևել դիմումի ընթացքին։

Զառա Սարիբեկյանը, որի տղան` 6-ամյա Էրիկն, այս տարի պետք է առաջին անգամ դպրոց հաճախի, նշեց, որ համակարգի միջոցով արդեն իսկ ստուգել է իր և երեխայի տվյալները։ Նրա խոսքով`  սկզբում համակարգը չիճանաչել ծնողին, սակայն երկրորդ անգամ տվյալները մուտքագրելուց հետոխնդիրը կարգավորվել է։

«Քանի որ արդեն իսկ ստուգել եմ երեխայիս տվյալները, հիմա մտավախություն չունեմ, որ վերջին պահին չի ճանաչի տվյալները։ Ուզում ենք տղաս Պուշկինի դպրոցն ընդունվի, քանի որ հայրն էլ այնտեղ է սովորել, բայց գիտեմ նաև, որ շատերն են ուզում այդ դպրոց ընդունել իրենց երեխային և չգիտեմ` կստացվի՞ դա մեզ մոտ, թե՞ ոչ»,–նշեց Սարիբեկյանը։

Բարից` դպրոց. հայ երիտասարդը Ռուսաստանի փոքրիկ գյուղի սիրված ուսուցիչն է

Անդրադառնալով էլեկտրոնային համակարգով ընդունելության կազմակերպմանը` Սարիբեկյանն ասաց, որ, մի կողմից, լավ է, քանի որ այս օրերին ստիպված չես լինի տնից դուրս գալ, սակայն, մյուս կողմից, ամեն ինչ ռոբոտացվում է, և գնալով նվազում է մարդկանց հետ շփման հնարավորությունները։

Հիշեցնենք, որ ընդունելության համակարգը բաց է լինելու մշտապես և եթե անգամ որևէ ծնող չհասցնի հունիս ամսին երեխայի տվյալները գրանցել, ապա դա կարող է անել մյուս ամիսներին։ Միակ խնդիրն այն է, որ ծնողն արդեն իսկ պետք է ընտրի ազատ տեղ ունեցող դպրոցներից որևէ մեկը։

թեգերը:
Ուսուցիչ, դպրոց, երեխա, Հայաստան

Գլխավոր թեմաներ