09:12 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.00
  • GBP588.54
  • EUR526.57
  • RUB6.76
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
405 0 0

Մանկապարտեզների աշխատակիցները վատառողջ լինելու պարագայում աշխատանքի չեն հաճախի, բայց կվճարվեն 100%-ով: Իսկ աշխատանքի հաճախողները պարտավոր կլինեն պահպանել անվտանգության կանոնները:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Երևանի մանկապարտեզներում առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատում են, աշխատում է միայն մայրը և երեխային պահող չկա, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:

Տեղեկությունն այսօր կառավարության մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Նրա խոսքով` քաղաքային իշխանությունների հաշվարկով մայրաքաղաքում նման երեխաների թիվն այժմ 11 000 է:

«Երեխաներին մանկապարտեզ ընդունելուց առաջ ջերմաչափում է իրականացվելու, և խնդրում ենք ծնողներին համբերություն ցուցաբերել, քանի որ մեկ մուտքից առավոտյան 80-100 երեխա է մուտք գործելու»,- ասաց Վիրաբյանը:

Նա նաև հիշեցրեց, որ թեև նախապես հայտարարվել էր, որ մանկապարտեզները ևս աշխատելու են մայիսի 18-ից սկսած, բայց ավելի ու որոշվեց, որ ախտահանման աշխատանքների նպատակով դրանք կսկսեն գործել մայիսի 20-ից:

«Այսօր և վաղը Երևանի բոլոր մանկապարտեզներում կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, որոնք կշարունակվեն ամեն օր՝ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ քանի դեռ մենք ապրում ենք համավարակի պայմաններում» ,- ասաց նա:

Փոխքաղաքապետը նաև հայտնեց, որ մանկապարտեզներում սնունդն ավելի անվտանգ դարձնելու համար գործելու են սննդի նոր փաթեթավորման ավելի անվտանգ պայմաններ:

Մանկապարտեզները ստիպված կլինեն աշխատել օրենքով

Ինչ վերաբերում է մանկապարտեզների աշխատակիցներին, նրանք, ովքեր կլինեն վատառողջ աշխատանքի չեն հաճախի, բայց կվճարվեն 100%-ով: Իսկ աշխատանքի հաճախողները պարտավոր կլինեն պահպանել անվտանգության բոլոր կանոնները:

«Սա մեզ համար նաև ինչ-որ առումով փորձություն է, ու այն աշխատակիցները, որոնք կփորձեն վտանգել երեխաների առողջությունը շատ արագ կհեռացվեն աշխատանքից»,- ասաց Վիրաբյանը:

Հայաստանում տրանսպորտը կաշխատի, մանկապարտեզները կբացվեն, իսկ դիմակ չկրողները կտուգանվեն

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում Հայաստանում արտակարգ դրությունը երկարացրեց ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Կառավարության որոշմամբ այս ժամանակահատվածում կգործեն նախակրթարանները:

Ըստ թեմայի

Դիմակներ անցորդների համար. մի խումբ երիտասարդներ որոշել են աջակցել Երևանի բնակիչներին
Աշխարհում COVID-19–ով վարակվածների թիվը մոտենում է 5 միլիոնին
Հայաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերը մեկ օրում ավելացել են 351–ով և դարձել 4823
թեգերը:
քաղաքապետարան, կորոնավիրուս, կարանտին, երեխա, մանկապարտեզ, Երևան

Գլխավոր թեմաներ