11:02 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.00
  • GBP588.54
  • EUR526.57
  • RUB6.76
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (740)
960 0 0

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեք մահացածներն էլ խրոնիկական հիվանդություններ են ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահանալու երեք դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 218–ով և հասել 5041–ի։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 մարդ, կատարվել է 43041 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2164–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 64 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 3-ով) և մահվան 25 անուղղակի դեպք:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (740)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսով վարակվածներից ավելի քան 100-ը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են
Աշխարհում քանի՞ մարդ է վարակվել կորոնավիրուսով. վերջին տվյալներ
ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. թեման դարձյալ կորոնավիրուսն է
թեգերը:
տղամարդ, Կին, Մահ, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ