00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Առաջնայինն, ըստ իշխանությունների, պետությունն է. բա մարդկա՞նց շահերը՝ հարցնում են սոցցանցերի օգտատերերը
18:06
7 ր
Էդիտա Գզոյան
Շատ հայ կանայք ցեղասպանության զոհից վերածվեցին հերոսի․Գզոյան
18:47
4 ր
Լևոն Քոչարյան
Ադրբեջանը սահմանազատման արդյունքում կստանա իր ուզածը և ՀՀ-ի հետ կխոսի շատ ավելի ուժեղ դիրքերից․Քոչարյան
18:51
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաէրոնավիգացիան» պետությանը հսկայական վնաս է հասցրել. ՊՎԾ-ն նոր բացահայտումներ է արել

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցСамолет "Сухой Суперджет 100" авиакомпании "Армавиа"
Самолет Сухой Суперджет 100 авиакомпании Армавиа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Կլորիկ» պարգևավճարներ՝ երկարաժամկետ ուսումնական գործուղման մեջ գտնվող աշխատակիցներին, աշխատանքային օրենսդրության, ներքին իրավական ակտերի խախտումներ և այլն. ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է անցկացրել «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայության մամուլի ծառայությունը հրապարակել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ (100 տոկոս պետական մասնակցությամբ) գործունեության 2013-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում կատարած ուսումնասիրությունների արդյունքները:

Пробирка с биоматериалом, взятым у пациента на наличие короновирусной инфекции - Sputnik Արմենիա
Հայտնի են «Հայաէրոնավիգացիա» ընկերության աշխատակիցների թեստերի պատասխանները

Մասնավորապես, ուսումնասիրվել են ընկերության կողմից հիմնադրամների ստեղծման և օգտագործման, ազատ ֆինանսական միջոցների կառավարման խնդիրները, անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը, հաստիքացուցակը և փաստացի աշխատողների թվաքանակը, նրանց վճարված աշխատավարձերը, գործուղման ծախսերը, ինչպես նաև իրականացված գնման գործընթացները: Արդյունքում՝ հաշվարկվել է պետությանը պատճառված շուրջ 613 միլիոն դրամի վնաս և (կամ) հնարավոր լրացուցիչ եկամուտների կորուստ:

«Հարկ է նշել, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում հիմնավորվել է նաև, որ ընկերության հաշվին կուտակված 1 մլրդ 202 միլիոն դրամի չափով ֆինանսական միջոցները ՀՀ պետական բյուջե փոխանցման դեպքում ընկերությունը կարող է լիարժեք և անխափան գործունեություն իրականացնել, ինչի արդյունքում 2020թ. մայիսի 15-ին ՀՀ պետական բյուջե է փոխանցվել նշված գումարը՝ որպես լրացուցիչ շահաբաժին»,- նշված է ՊՎԾ տարածած հաղորդագրության մեջ:

Վերահսկողական ծառայության աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ընկերության գործադիր մարմինը խախտել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ պահուստային հիմնադրամին առնչվող իմպերատիվ դրույթները, ինչի հետևանքով ընկերությունը չի ունեցել առնվազն 257,8 միլիոն դրամի հնարավոր լրացուցիչ եկամուտներ։

ԶՈՒ պետական շահերի պաշտպանության ոլորտում պետությանը 480 մլն դրամի վնաս է պատճառվել

ՊՎԾ-ն ուշագրավ բացահայտումներ է արել նաև, որոնք վերաբերում են «Արմավիա» ավիաընկերությանը, որը 2014թ. ընթացքում «Հայաէրոնավիգացիայի» նկատմամբ կուտակել է շուրջ 181 միլիոն դրամի դեբիտորական պարտք, այնուհետև, դատարանի վճռով սնանկ է ճանաչվել։ Ընկերության գործադիր մարմինը, չիրականացնելով իրեն վերապահված իրավունքները, քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Ըստ ՊՎԾ տվյալների՝ ավիաընկերությունը տվյալ ժամանակաշրջանում պետական պաշտոն զբաղեցրած անձի հետ փոխկապակցված է եղել։

Բացի այդ, «Հայաէրոնավիգացիա»-ում չեն պահպանվել աշխատանքային օրենսդրությունը և ներքին իրավական ակտերը, եղել են սահմանված հաստիքներից ավելի աշխատողներ, որոնց վճարվել է առնվազն 109 միլիոն դրամ աշխատավարձ։

Улица Молдовакан - Sputnik Արմենիա
Պետությանը 33 մլն 600 000 դրամի վնաս են տվել, բայց ՔԿ–ն հանցակազմ չի գտել. գործը կարճվել է

«ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի որոշ աշխատակիցներ միաժամանակ գրանցված են եղել նաև «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում և ստացել են շուրջ 55 միլիոն դրամի չափով աշխատավարձ։ Ընկերության որոշ աշխատակիցների արտասահմանյան գործուղումների հատուցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափից ավել հաշվարկվել և վճարվել է շուրջ 3,1 միլիոն դրամ»,- հայտնում են ՊՎԾ-ից։

Ընկերությունը նաև «կլորիկ» պարգևատրումներ է վճարել այն աշխատակիցներին, որոնք այդ ժամանակահատվածում գտնվել են երկարաժամկետ ուսումնական գործուղման մեջ, ընդհանուր՝ 7,4 միլիոն դրամի չափով։

Պետությանը 33 մլն 600 000 դրամի վնաս են տվել, բայց ՔԿ–ն հանցակազմ չի գտել. գործը կարճվել է

Աուդիտորական ծառայությունների, ինչպես նաև տրանսպորտային միջոցի ձեռքբերման համար նախատեսված գնման ընթացակարգերում խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները:

ՊՎԾ-ն, ամփոփելով կատարված ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած խախտումները, տեղեկանքն ուղարկել է ՀՀ դատախազություն՝ իրավական գնահատական տալու նպատակով:

Լրահոս
0