05:33 09 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
344 0 0

ՀՀ արդարադատության փոխնախարարը ներկայացրեց արտակարգ դրության սահմանափակումների խախտման համար քաղաքացիներից գանձված տուգանքների հետագա ընթացքի մասին մանրամասներ:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Արտակարգ դրության սահմանափակումների խախտման համար նախկինում գանձված տուգանքները կվերադարձվեն ՀՀ քաղաքացիներին: Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ ներկայացնելով կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծում առաջին ընթերցումից հետո արված փոփոխությունները:

«Եռամսյա ժամկետում ոստիկանությունը կվերանայի նախկինում կայացրած այս դատական ակտերը և դրանց փոխարեն կսահմանի 10 000 դրամ վարչական պատասխանատվություն»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր առավոտյան ԱԺ արտահերթ նիստի առաջին հատվածում առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծով կառավարությունն առաջարկում է ՀՀ պարետի որոշմամբ սահմանված 100-250 հազար դրամ տուգանքները նվազեցնել 10 հազար դրամի և այն ամրագրել արդեն ոչ թե պարետի որոշմամբ, այլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Դիմակով մինչև Տաթև, կամ ՀՀ քաղաքացին պատրա՞ստ է օտար երկրում 14 օր մնալ կարանտինում

Նշենք, որ այս նվազեցումը կվերաբերի միայն ազատ տեղաշարժի կանոնների խախտմանը, մասնավորապես՝ դիմակներ կրելուն: Մինչդեռ մեկուսացման ու ինքնամեկուսացման կանոնների խախտման համար այսուհետ ևս ուժի մեջ կմնա նախկին 100-250 հազար դրամը:

Դիմակներ ենք կրում, բայց սա դիմակահանդես չէ. որքա՞ն է քաղաքացին ծախսում դիմակի համար

Ըստ թեմայի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 218–ով և հասել 5041–ի
ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. թեման դարձյալ կորոնավիրուսն է
Խորհրդարանը դեմ չէ տեղաշարժի սահմանափակումները խախտող քաղաքացիներին տուգանելու առաջարկին
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Հայաստան, կորոնավիրուս, կարանտին, Տուգանք, դիմակ, ՀՀ արդարադատության նախարարություն, փոխնախարար, ԱԺ

Գլխավոր թեմաներ