11:24 07 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
392 0 0

ՀՀ ՄԻՊ-ը խստորեն դատապարտել է Տաթևիկ Ռևազյանի և նրա դստեր հասցեին ուղղված անպարկեշտ գրառումները և խոստացել, որ ատելության խոսք տարածողները կենթարկվեն պատասխանատվության:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադրարձել է երեկ սոցցանցերում տարածված հայոյախառն գրառումներին, որոնք ուղղված են ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին և նրա նորածին դստերը:

Կնոջ հանդեպ արտահայտությունները վիրավորական են, բայց ՄԻՊ-ը չի կարող պաշտպանել պաշտոնյային

«Տեսա ինչ-որ մի անձի բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական գրառումը։ Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երևույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոտնահարող արտահայտություններով։ Բացարձակ դատապարտելի է առավել ևս նորածին երեխային ուղղված ատելությունը»,- գրել է նա։

Թաթոյանը նշել է, որ նման երևույթները պետք է իսպառ բացառվեն, արմատախիլ արվեն, իսկ այդպիսի անձինք՝ ենթարկվեն պատասխանատվության։ Նա սոցիալական ցանցերի օգտատերերին հորդորել է այդ գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձը առավել չհանրայնացնելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանը խոստացել է, որ իր ղեկավարած կառույցը և ինքն անձամբ հետևողական կլինեն, որպեսզի այդպիսիք խստագույնս պատասխանատվության ենթարկվեն:

Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է թույլ չտան վիրավորանքի կամ ատելություն խոսք․ ՄԻՊ

Հիշեցնենք՝ երեկ՝ մայիսի 19-ին, ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ էր հրապարակել և հայտնել, որ լույս աշխարհ է եկել իր դուստրը: Հրապարակմանը հաջորդել էին բազմաթիվ բարեմաղթանքներ ու շնորհավորանքներ, ցավոք, եղան նաև ոչ բարեկիրթ օգտատերեր, որոնք անպարկեշտ գրառումներ են արել:

Ռևազյանն այժմ Դանիայում է, որտեղ ապրում է նրա ընտանիքը։ Նա մեկնել է Դանիա՝ հղիության վերջին ամիսները բարեկամների մոտ անցկացնելու համար։ Ռևազյանը բազմիցս նշել է, որ թերևս Հայաստան կվերադառնա, երբ երեխան մի քանի ամսական լինի։ Նրա վերադարձը նաև չվերթերի վերականգնման հետ է կապված։

Ռևազյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ղեկավարում է 2018 թվականի հուլիսի 10-ից։ Նա երկար ժամանակ ապրել է Դանիայում ու աշխատել ավիացիայի ոլորտում։

Ըստ թեմայի

Արման Թաթոյանը Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի անդամ է ընտրվել
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմեց ՄԻՊ Արման Թաթոյանին. ո՞րն է խնդիրը
Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան. Արման Թաթոյան
Բանակում մահվան դեպքերից հետո Արման Թաթոյանն արցախյան զորամասեր է այցելել. լուսանկարներ
թեգերը:
Քաղավիացիա, օգտատեր, Տաթևիկ Ռևազյան, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ