09:58 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1757)
78 0 0

ՀՀ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտնեց, որ զորակոչի կազմակերպման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Բանակում ախտահանման աշխատանքների իրականացման համար միջոցների ու տեխնիկայի պակաս չկա: ԱԺ-ում լրագրողներին այս մասին վստահեցրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Փոխնախարարն ասաց, որ զորակոչի ընթացքում կորոնավիրուսի տարածման մտավախությունները նույնպես այս պահին որևէ հիմնավորում չունեն:

«Այս պահի դրությամբ դեռ դեպքեր չենք արձագրել, որը հիմք կտար անգամ ծառայողական քննություն նշանակել, ու կարգապահական տույժ տալ այդ իրավախախտումը կատարելու համար»,- ասաց նա:

Բալայանը նաև հիշեցրեց, որ բանակում ծնողների հետ տեսակցությունների արգելքը պահպանվում է, ինչին, նրա խոսքով, զինվորների ծնողներն ըմբռնումով են մոտենում:

«Մենք այդ մասով բողոքներ չունենք ու կարծում եմ՝ յուրաքանչյուր ծնող պետք է գիտակցի, որ տեսակցությունները սահմանափակելն առաջին հերթին բխում է զինծառայողի շահերից»,- ասաց նա:

Բալայանը վստահեցրեց նաև, որ բանակն ապահովված է դիմակներով ու պաշտպանիչ բոլոր անհրաժեշտ միջոցներով:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել 5271–ի։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 մարդ, կատարվել է 44071 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2419–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 67 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 3-ով) և մահվան 27 անուղղակի դեպք:

Ինչպես են բանակը պաշտպանում կորոնավիրուսից. տեսանյութ

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1757)

Ըստ թեմայի

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. թեման դարձյալ կորոնավիրուսն է
Արցախում կորոնավիրուսով հիվանդների թիվը ավելացել է ևս մեկով
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 5 միլիոնին
թեգերը:
Գաբրիել Բալայան, կորոնավիրուս, Բանակ

Գլխավոր թեմաներ