21:16 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
426 0 0

Գողացել են քանդակներից չորսն ու գնդակը։ Գտնողներին դրամական պարգև են խոստանում։ Լուսանկարներում երևում է, որ հետևի շարքի մի քանի արձանները չկան։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գրասենյակի մենեջեր Գրիգոր Թադևոսյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ անհայտ անձինք գողացել են «Արարատ 73»-ի մի քանի ֆուտբոլիստների արձանները։ Նա կողոպտիչներին հորդորում է վերադարձնել դրանք։

«Նման բան չպետք է լինի մեր երկրում, մենք պետք է սիրենք մեր ֆուտբոլը, հիշենք անցյալը, ստեղծենք նորը և առաջ շարժվենք, այլ ոչ թե գողանանք ու վաճառենք ինչ-որ կոպեկների համար», - ասում է Թադևոսյանը:

Նա պատրաստ է դրամական պարգև տալ նրան, ով կօգնի գտնել արձանները։

Գողերը պոկել ու տարել են Նիկիտա Սիմոնյանի, Ռոբերտ Ծաղիկյանի, Օնիկ Աբրահամյանի, Հարություն Քեհեյանի արձանները:

  • «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների գողացված արձանները պոկել ու տարել են
    «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների գողացված արձանները պոկել ու տարել են
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Գողացված արրձանների հետքերը հստակ երևում են
    Գողացված արրձանների հետքերը հստակ երևում են
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները
    «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները
    «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները
    © Sputnik / Andranik Ghazaryan
1 / 4
© Sputnik / Andranik Ghazaryan
«Արարատ 73»-ի ֆուտբոլիստների գողացված արձանները պոկել ու տարել են

Արձանախումբը, որը տեղադրվել էր 2016 թվականի հոկտեմբերին, նվիրված է «Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակներին: Արձանախմբի հեղինակը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների թիմի ղեկավարը ՝ Արմեն Սամվելյանը։

Ժամանակին բերկրանք պարգևած «Հրազդանի» կանաչ խոտի փոխարեն հիմա կարմիր կակաչներ են աճում

Ըստ թեմայի

Հայկական ֆուտբոլում 4-5 տարի հետո անպայման կլինի երկար սպասված վերելքը. Խորեն Հովհաննիսյան
«Նրանց հետ հեշտ է․ շատ նման են հայերին»․ Հենրիխ Մխիթարյանը սեր է խոստովանել Իտալիային
Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին
«Ռոման» պատրաստ է հանուն Մխիթարյանի իր կիսապաշտպանին տալ անգլիացիներին
թեգերը:
Հուշարձան, ֆուտբոլիստ, Հայաստան

Գլխավոր թեմաներ