02:42 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (729)
206 0 0

Դիմակ չունեցողներին կսկսեն տուգանել: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» նոր կարգավորումն արդեն իրավական ուժ ունի:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է դիմակ չունեցողներին տուգանելու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը», որով նախատեսվում է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով սահմանված տեղաշարժի սահմանափակումները խախտողների նկատմամբ կիրառել տուգանք 10 000 դրամի չափով:

Այսկերպ օրենքն իրավական ուժ է ստանում ու հրապարակման պահից սկսած կարող է կիրառվել:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն մայիսի 19-ին միաձայն ընդունեց արտակարգ դրության պայմաններում պարետի սահմանած սահմանափակումները խախտելու համար տուգանքները նախկին 100-250 հազարի փոխարեն մինչև 10 000 դրամ նվազեցնելու մասին նախագիծը:

Այսպիսով, փակ տարածքներում դիմակ կրելն այսուհետ պարտադիր է լինելու, իսկ բաց տարածքներում քաղաքացին իր մոտ պետք է դիմակ ունենա, բայց կրելը պարտադիր չէ, հակառակ դեպքում կտուգանվի 10 000 դրամով:

Նշենք, որ օրենքը նաև հետադարձ ուժ ունի ու նախկինում տեղաշարժի թերթիկ չունենալու համար 100-250 հազար դրամով տուգանված քաղաքացիները եռամսյա ժամկետում հետ կստանան իրենց ավել վճարած գումարները, իսկ եթե դեռ չեն վճարել, կվճարեն ընդամենը 10 000-ը:

Տրանսպորտում ու փակ տարածքներում դիմակ չկրողները կտուգանվեն 10 000 դրամով

Տուգանքի նվազեցումը վերաբերում է միայն ազատ տեղաշարժի կանոնների խախտմանը, մինչդեռ մեկուսացման ու ինքնամեկուսացման կանոնները չպահպանելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն նախկին 100-250 հազար դրամի չափով:

«Վարչական իրավախախտումների մասին օրենքից» բացի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է նաև «Ներման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:

ԱՆ-ն փոխում է COVID 19-ի դեմ ռազմավարությունը. թեթև ախտանշաններ ունեցողները կմնան տանը

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (729)

Ըստ թեմայի

Դիմակներ ենք կրում, բայց սա դիմակահանդես չէ. որքա՞ն է քաղաքացին ծախսում դիմակի համար
Դիմակով մինչև Տաթև, կամ ՀՀ քաղաքացին պատրա՞ստ է օտար երկրում 14 օր մնալ կարանտինում
Մոսկվայում «դիմակային ռեժիմ» է սահմանվում․ բոլորը պետք է դիմակով ու ձեռնոցով լինեն
Հանրային տրանսպորտը սկսել է գործել. ուղևորների մուտքը` միայն դիմակով
թեգերը:
նախագիծ, Օրենք, Տուգանք, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ