10:37 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (785)
96302

Արսեն Թորոսյանը որոշ մանրամասներ հայտնեց կորոնավիրուսով վարակված երեխաների ու հղիների մասին և անդրադարձավ կադրերի խնդրին։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ, պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 270 երեխա կա (մինչև 18 տարեկան), որոնցից ընդամենը 2-ն ունեն թոքաբորբ, բայց ծանր վիճակում չեն, և նրանց կյանքին սպառնացող վտանգ չկա։

«Մեր սեփական փորձով տեսնում ենք, որ երեխաները կորոնավիրուսային հիվանդությունը շատ թեթև են տանում, սակայն դա չի նշանակում, որ մենք երեխաներին պետք է անհարկի վտանգի ենթարկենք։ Դա նշանակում է, որ երեխաները, որոնք արդեն քայլում են, հասկանում են, փակ տարածքներում ևս պետք է դիմակ կրեն»,-ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով` հղիները ևս կորոնավիրուսային հիվանդությունը թեթև են տանում։ Այս ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել նաև 27 հղիների մոտ, որոնց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։

Անդրադառնալով բժշկական կադրերի խնդրին` Թորոսյանը նշեց, որ հատկապես վերակենդանացման բաժանմունքում ռեանիմատոլոգների կարիք ունեն։

«Նրանց կարիքը եղել է մինչև կորոնավիրուսը, և մենք փորձում ենք մոբիլիզացնել առկա ռեսուրսները։ Փորձում ենք նաև այնպես անել, որ վերակենդանացման բաժանմունքի բժիշկներն արժանապատիվ հանգիստ ունենան, քանի որ չեն կարող անընդմեջ աշխատել։ Նրանց օգնելու մի տարբերակ կա ` Բժշկական համալսարանի կլինիկական օրդինատորների ռեանիմատալոգիայի 2-րդ և 3-րդ կուրսի մոտ 60 ուսանողները, որոնց հետ վաղվանից հեռավար դասընթացներ կանցկացվեն, որպեսզի նրանց հետագայում կցենք ռեանիմացիոն ծառայությունների աշխատանքին, և նրանք օգնեն իրենց ավագ գործընկերներին»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, առողջացել է 2581 մարդ, գրանցվել է մահվան 70 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում: Քաղաքացիներից 135-ի վիճակը ծանր է, 63-ինը՝ ծայրահեղ ծանր, 15 հիվանդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (785)

Ըստ թեմայի

«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն». Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց
Կորոնավիրուսից մահացածները տղամարդիկ են. նրանք ունեցել են ուղեկցող հիվանդություններ
Աշխարհում կորոնավիրուսով վարակման բացահայտված դեպքերը գերազանցել են 5 միլիոնը
թեգերը:
Արսեն Թորոսյան, հղի, երեխա, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ