11:14 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.00
  • GBP588.54
  • EUR526.57
  • RUB6.76
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
165 0 0

Պարետի որոշմամբ` որոշակի սահմանափակումներով արդեն գերծում են նախադպրոցական ուսումնական հաստատությունները, սակայն պարզվում է` Գյումրիում ծնողները չեն շտապում երեխաներին ուղարկել մանկապարտեզ:

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի– Sputnik, Արմենուհի Մխոյան. Թեև ախտահանման աշխատանքերը կատարված են և բոլոր մանկապարտեզները պատրաստ են ընդունել սաներին, սակայն Գյումրիում գործող համայնքապատկան 24 նախադպրոցական ուսումնական հաստատությունից միայն 7-ում են  ծնողները ցանկություն հայտնել երեխաներին ուղարկել մանկապարտեզ: Մանկապարտեզների ընդհանուր 2400 սանից միայն 28 երեխա է հիմա հաճախում, իսկ դրանց բացվելու առաջին օրը մանկապարտեզ շտապած փոքրիկների թիվը ընդամենը 18 է եղել:

Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետի պաշտոնակատար Շողիկ Ալեքսանյանը սա ծնողների կողմից զգուշավորություն որակեց: «Ունենք մանկապարտեզ, որ միայն 2  երեխա է գրանցվել: Ընդհանուր 28 սան՝ ողջ քաղաքում, բայց այս թիվը նախնական է: Այսօր ավելի ուշ կհստակեցվի, թե նրանցից քանինսն են եկել մանկապարտեզ»,-նշեց պատասխանատուն:

Ստեղծված նոր իրավիճակում երեխաներին մանկապարտեզ տանելը դժվար է թե՛ ծնողների, թե՛ հաստատությունների համար: «Ծնողները պարտավոր են ամեն օր սնունդը տանել, անկողին լվանալ, իսկ երեխան էլ չի կարող  նորմալ շփվել մյուս երեխաների հետ ու խաղալ: Այս պարագայում չեմ կարծում, որ պետք է երեխային մանկապարտեզ տանել, հատկապես որ աշխատել կարող եմ հեռավար։ Այ, երբ այդ հնարավորությունից զրկվեմ, խնդիր կլինի»,-նշում է գյումրեցի ծնող Կարինե Գրիգորյանը, որը իր 2 երեխաներին որոշել է էլի մանկապարտեզ չուղարկել:

Հաճախելիության նման ցուցանիշի դեպքում հաստատությունները ևս ֆինանսական դժվարություններ կունենան: «Եթե ծնողը սնունդն ինքն է բերում ու սննդի գումար չի տալիս, միայն կոմունալ ծախսերի համար պետք է վճարի 1500 կամ 2 հազար դրամ, ապա ասենք` 2 սան ունեցող նախադպրոցական հաստատությունը կկարողանա՞ փակել իր ծախսերը»,-ասում է Շողիկ Ալեքսանյանը:

И.о. начальника отдела образования мэрии города Гюмри Шогик Алексанян
© Photo : provided by Shoghik Aleksanyan
Շողիկ Ալեքսանյանը

Նշենք, որ օրերս Գյումրու մանկապարտեզների տնօրենների և քաղաքապետարանի կրթության բաժնի պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ որոշում էր կայացվել, կիրառել ՀՀ պարետի` մանկապարտեզների մասին որոշման այն կետը, համաձայն որի  հնարավորության դեպքում երեխաները բերում են սնունդը տնից՝ առանձնացված տարաների մեջ։

Ի՞նչ կանոններ են գործելու մանկապարտեզներում

Հիշեցնենք, երեխային մակապարտեզ ուղարկող ծնողը պարտադիր պետք է հաստատության տնօրինությանը ներկայացնի տեղեկանք աշխատանքի վայրից, այն մասին որ աշխատանքը հեռավար կազմակերպել հնարավոր չէ, մանկապարտեզների աշխատակիցներն էլ  պետք է պարտադիր ունենան տեղեկանք, որ կորոնավիրուսով վարակված չեն եղել, կոնտակտավորների հետ չեն շփվել:

Ըստ թեմայի

Մանկապարտեզները ստիպված կլինեն աշխատել օրենքով
Համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահովներին
Մանկապարտեզներում ծնունդ նշելն արգելվում է. փոխքաղաքապետները կայցելեն նախակրթարաններ
թեգերը:
ախտահանում, կորոնավիրուս, պարետ, կարանտին, ծնող, երեխա, մանկապարտեզ, Գյումրի

Գլխավոր թեմաներ