16:47 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
94 0 0

Հիվանդանոց տեղափոխվածները մայր ու դուստր են, նրանք եղել են կարանտինային գոտում։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Հայաստանի քաղաքացիները, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Վրաստանում, շփում են ունեցել վարակված անձանց հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վրաստանում ՀՀ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկու քաղաքացու տեղափոխել են Թբիլիսիի Վախթանգ Բորչոշվիլու անվան հիվանդանոց։

«1992թ․-ին ծնված կնոջ վիճակը միջին ծանրության է, իսկ նրա 1,5 տարեկան դուստրն իրեն լավ է զգում»,-ասաց Հայրապետյանը։

Նա նշեց, որ մայրն ու դուստրը մշտապես բնակվել են Վրաստանի Բորժոմի քաղաքում։ Նրանց հիվանդանոց են տեղափոխել կարանտինային գոտուց։

Մայիսի 21-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 721–ի, վերջին մեկ օրում վարակվելու 8 նոր դեպք է գրանցվել։ Հայաստանում վարակվածների թիվը 5606 է։ Երկու երկրներում էլ արտակարգ դրություն է գործում։

Հայաստանից Վրաստան մեկնած վարորդը վարակվել է COVID-19–ով

Ըստ թեմայի

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված 270 երեխա կա, 27 հղի. Թորոսյանը՝ նրանց վիճակի մասին
Կորոնավիրուսով վարակված 91–ամյա Սրբուհի տատիկը դուրս է գրվել հիվանդանոցից
Նոր Նորքի տուն–ինտերնատի երկու տարեց է մահացել. մեկի մահվան պատճառը կորոնավիրուսն է
թեգերը:
կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ