10:24 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
814 0 0

Ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում հերթերից խուսափելու ու կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում մայիսի 23-ից սկսած՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ։

«Քննություններին մասնակցելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով՝ անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ info@roadpolice.am էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունն այս քայլին է դիմել մարդկային կուտակումներ առաջացնող հերթերից խուսափելու և դրանով պայմանավորված՝ վարակի տարածումը կանխելու նպատակով։

Հիշեցնենք, որ մայիսի 21-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, առողջացել է 2581 մարդ, գրանցվել է մահվան 70 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում: Քաղաքացիներից 135-ի վիճակը ծանր է, 63-ինը՝ ծայրահեղ ծանր, 15 հիվանդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։

Ըստ թեմայի

Տուգանքը նույնիսկ գյումրեցիներին է ստիպել կարգապահ դառնալ
«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն». Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց
Հայաստանից Վրաստան մեկնած վարորդը վարակվել է COVID-19–ով
թեգերը:
վարորդական իրավունք, վարորդ, Ոստիկանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ