17:55 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (356)
14901

Լին Թրեյսին ընդգծել է, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, շարունակում է ակտիվ ներգրավվել հակամարտության կարգավորման աշխատանքներում։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին վերջին հայտարարությունը, շեշտել է, որ Միացյալ նահանգները շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու հանձնառությանը:

Փուլայի՞ն, թե՞ փաթեթային․ ԼՂ հակամարտության լուծման համար որ մեթոդն է նախընտրելի

«ԱՄՆ-ն շարունակում է ակտիվ ներգրավված մնալ այս աշխատանքներում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, ՌԴ-ն մյուս երեք համանախագներից մեկն է, և մենք փորձում ենք կառուցողական ձևով մեր աշխատանքներն իրականացնել ԵԱՀԿ համանախագահների հետ։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս երկարատև համակարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու մեր հանձնառությանը»,- Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասել է նա։

ԴԵսպանը կարևորել է համընդհանուր համավարակի պայմաններում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում հակամարտության հարցով քննարկումների շարունականությունը, դրանցում կողմերի ներգրավումն առցանց ձևաչափով․

«Որպես համանախագահ՝ մեր խնդիրն է աջացել, որպեսզի տևական խաղաղ կարգավորում լինի»,- նշել է դիվանագետը։

Թրեյսին ընդգծել է՝ ԱՄՆ-ն հպարտ է ականազերծման ծրագրի շրջանակում ԼՂ ժողովրդին մարդասիրական աջակցության ցուցաբերելու համար։ Նրա խոսքով՝  վերջին տարիներին շուրջ 70 մլն դոլարի ներդրում է արվել Հայաստանում։

«Այժմ, երբ ականազերծման ուղղությամբ մեր աշխատանքներն ավարտվել են, փորձում ենք մեր ուշադրությունը սևեռել մեկ այլ ուղղության վրա՝ բնակչությանը, ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքներին, ինչը կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին», - ավելացրել է Թրեյսին։

Հիշեցնենք, որ ապրիլի 21–ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրագործման ամենակարևոր քայլը 2019 թվականի ապրիլին Մոսկվայում ընդունված փաստաթղթի ստորագրումն է: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը 2019 թվականի ապրիլին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ընդունվեց Մոսկվայում։

Դրան ի պատասխան ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Իսկ զիջումներ չեն եղել ու չեն լինելու։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (356)

Ըստ թեմայի

«Բիշքեկյան արձանագրությունն» ու չկարգավորվող հակամարտությունը. ինչ պետք է անեն կողմերը
ԼՂՀ ժողովուրդն այս դեպքում կպատասխաներ` այդ հակամարտությունն արդեն լուծված է. Փաշինյան
Առանց Ստեփանակերտի անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան
Եվրամիություն–Ադրբեջան հակամարտությունը մտնելու է բավականին լարված փուլ
թեգերը:
Սերգեյ Լավրով, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, ԱՄՆ, Դեսպան

Գլխավոր թեմաներ