00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարյուրավոր հայերի փրկած թուրք «Շինդլերը»․ քուրդ պատմաբանի վկայությունը

© Sputnik / Asatur YesayantsОправа очков Марии Якобсон в музее-институте Геноцида армян
Оправа очков Марии Якобсон в музее-институте Геноцида армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վտանգելով սեփական կյանքը՝ թուրքական բանակի սպա Ջեմիլ Կյունեն մի քանի հարյուր հայի է փրկել ու աշխատանքի տեղավորել զինվորական արհեստանոցներում։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Հերքելով քրիստոնյաների ցեղասպանությունը՝ Թուրքիան հերքում է նաև իր այն հպատականերին, որոնք փրկել են հայերին, հույներին ու ասորիներին։ Նրանցից մեկի՝ օսմանյան բանակի լեյտենանտ Ջեմիլ Կյունեի մասին վկայություն է գտել քրդական արմատներով թուրք պատմաբան Յումիթ Կուրտը, որը դասավանդում է Թել Ավիվի համալսարանում։ Նա մի քանի գիրք է գրել և՛ այդ տարիներին սպանվածների, և՛ սպանողների մասին։ Independent–ի ուշադրությանն է արժանացել նրա հոդվածներից մեկը, որը վերաբերում է թուրք սպա Ջեմիլ Կյունեին։

Здание бывшего турецкого консульства в Гюмри - Sputnik Արմենիա
Մոռացված պատմություն. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները Ցեղասպանությունից հետո

Կյունեն ծնվել է 1892 թվականին ներկայիս Սիրիայի Աֆրին շրջանում, արաբա-քրդական ընտանիքում։ Ցեղասպանության տարիներին ամուսնացել է հայուհու հետ, չորս երեխա է ունեցել, որոնց և՛ արաբական, և՛ հայկական անուններ է տվել` Բախրի (Անդրանիկ), Մաազազ (Անահիտ), Մազիեթ (Դիանա) ու Նադիր (Նուբար)։

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Կյունեն ընդունվել է Կոստանդնուպոլսի ռազմածովային ուսումնարան և ավարտել 1910-ին։ Այն ժամանակ Թուրքիան լավ հարաբերություններ ուներ Բրիտանիայի հետ, այդ պատճառով ուսումնարանն ավարտելուց հետո Ջեմիլին ուղարկել են Անգլիայի հարավում գտնվող Բեյսինգստոտ քաղաքի Ջոն Թորնիկրոֆտի (John Thornycroft) շարժիչների գործարան` ինժեներական հմտություններ ստանալու։

Առաջին համաշխարհայինից առաջ նա մեկ այլ անարդար պատերազմում է եղել, որի ընթացքում սերբերը, բուլղարացիներն ու հույները անկոչ հյուրերին քշում էին Բալկաններից։

Կյունեն անում էր այն, ինչ իրենից պահանջվում էր՝ կատարում էր հրամանները։ Բայց երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը, դեմ գնաց հրամանատարներին, մի քանի հարյուր հայի փրկեց ու նրանց տեղավորեց իրեն վստահված ռազմական արհեստանոցներում։ Նա աշխատանքի տեղավորեց մարդկանց՝ փրկելով մահից։ 25 տարի անց նույնն արեց Օսկար Շինդլերը։ Կյունեի արածը կարող էր վատ ավարտ ունենալ, որովհետև Օսմանյան կառավարության հրամանով՝ հայերին փրկողներին մահապատժի էին ենթարկում, իսկ նրանց տները՝ այրում։

Аббас Джума - Sputnik Արմենիա
Ի՞նչ կա դրա մեջ, ցեղասպանությունը ճանաչելը նաև քաղաքական քայլ էր. Աբաս Ջումա

Արհեստանոցները տեղակայված էին Եփրատի ափին գտնվող Ուրֆա քաղաքում։ Կյունեի պատասխանատվության տակ էր թուրքական զորքերի նավերի շինարարությունը։

Նա աշխատանքի էր վերցնում հայերին, որոնց Սիրիա ու Պաղեստին էին քշում Ուրֆայով, սնունդ, դեղորայք ու հագուստ էր բաժանում նրանց, փրկում էր որբերին ու կանանց, որոնց վաճառում էին ստրուկների շուկաներում։

Ավելի ուշ Յումիտ Կուրտը գտել է փրկվածներից մի քանիսին։ Նրանցից մեկը եղել է այնթապցի լուսանկարիչ Հակոբ Մուրադյանը, որը հիմնավորվել է Հալեպում։ Պահպանվել են նրա հայրենի Այնթապի լուսանկարները Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ ֆրանսիական ու հայկական ջոկատները որոշ ժամանակ քաղաքը պաշտպանել են արդեն Աթաթուրքի զորքերից։

Հակոբ Մուրադյանն էլ է մի քանի նման լուսանկար անել ու ստորագրել։ Այդ արհեստանոցներում աշխատելը փրկել է նաև դեղատան աշխատող, այնթապցի Սողոմոն Արևյանին, ուսուցիչ Հակոբ Կալեմկերյանին և շատ ու շատ այլ մարդկանց։ Նրանք աշխատել են դարբնոցում, աղյուսներ են շարել շինարարական հրապարակներում, նավեր են ներկել ու հագուստ կարել։

Ջեմիլն ապագա կնոջը՝ Տիգրանուհուն, հանդիպել է 1915 թվականին, երբ աղջկան մոր ու կրտսեր քրոջ հետ մահվան են տարել։ Կուրտը գրում է, որ քույրը մահացել է՝ չդիմանալով անմարդկային պայմաններին։ Տիգրանուհու հորը՝ բողոքական քահանա Կարապետին, աքսորել են սիրիական Համա քաղաք։ Նա մահացել է ճանապարհին։

Ինչո՞ւ այդ կղզի-պետությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ այդ կղզի-պետությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ թուրքական դատարանը մահվան դատապարտեց Հայոց ցեղասպանությունը կազմակերպած հանցագործներին, կոտորածի ժամանակ ողջ մնացած հայերը նամակ են գրել Կոստանդնուպոլսի հայ պատրիարքին, անգլիական ու ֆրանսիական օկուպացիոն իշխանությանը և պատմել, թե ինչպես են փրկվել Կյունեի շնորհիվ և ինչու չի կարելի կալանավորել նրան։ Իսկ Կյունեն ոչ միայն հայերին է փրկել, այլև գերի ընկած բրիտանացի ու ռուս զինվորներին։

Պատերազմից հետո Կյունեն Հալեպ է գնացել ու ֆրանսիական պրոտեկտորատի դեմ ելույթ ունեցել Սիրիայում։ Դրա համար հայտնվել է բանտում։ Հետագայում գիրք է գրել իր այդ տարիների կյանքի մասին։ Կյունեն մահացել է 1967 թվականին, Տիգրանուհին` 1986 թվականին (93 տարեկանում)։

«Հայերն ընկերներին չեն մոռանում»․ հալեպահայերն այս խոսքերով են հրաժեշտ տվել Տիգրանուհուն, որը կյանքից հեռացել է ամուսնու մահից գրեթե 20 տարի անց։

Կուրտը գրում է` իհարկե, ցեղասպանության ժամանակ մարդկանց փրկած Կյունեն օգտվել է նաև նրանց աշխատանքի պտուղներից, բայց անկախ ամեն ինչից, նա կմնա հայերի սրտերում։

Լրահոս
0