11:17 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.00
  • GBP588.54
  • EUR526.57
  • RUB6.76
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
67 0 0

Պարբերաբար անցկացվող ստուգումների նպատակն է՝ մշտապես զգոն պահել ոստիկանության ծառայողներին իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս:

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականի հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ծառայողները 2020 թվականի մայիսի 14-ից սկսած` անլուր և հանկարծակի ստուգումներ են իրականացնում ՀՀ ոստիկանության տարածքային և մասնագիտացված ստորաբաժանումներում, ծառայության վայրերում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ըստ տեղեկության՝ դա արվում է հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման, թարմ հետքերով բացահայտման, հակաիրավական արարքների արագ և օպերատիվ արձագանքման, արտաքին ծառայությունների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, պահպանվող օբյեկտներում կարգապահության և անցագրային ռեժիմի պահպանության աշխատանքներում ծառայողների զգոնության բարձրացման նպատակով։

«Մասնավորապես, ստուգումներ են իրականացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Մաշտոցի, Մալաթիայի բաժիններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի և Արմավիրի բաժինների օպերատիվ վերակարգերում, համայնքային ոստիկանության հենակետերում, հերթապահ մասերում: Ստուգվել են պարեկապահակետային, գիշերային շրջիկ ծառայությունները, ոստիկանության բաժինների պատշաճ պահպանությունը, հաշվեցուցակային զենքի կրման կանոնները և ճանապարհային ոստիկանության կարգախմբերի ծառայությունները: Հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերացումներ, որոնց կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել են ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը ստուգում ու անխնա տուգանում է. փոխոստիկանապետը տվյալներ է հրապարակել

Ոստիկանությունից տեղեկացնում են նաև, որ հետևողական են լինելու հայտնաբերելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործառութային պարտականությունների կատարման մեջ թերացած ոստիկանության ծառայողներին:

Ըստ թեմայի

Ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել ԲՀԿ շտաբներից մեկում
Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումն ուղարկվել է ոստիկանություն
Ոստիկանությունը կսկսի մեքենաների գրանցման, վարորդական վկայականների փոխանակման գործընթացը
«Ադեկվադի» անդամները բերման են ենթարկվել. ՄԻՊ–ի խմբերը մեկնել են ոստիկանություն
թեգերը:
Հայաստան, ոստիկան, ստուգումներ, Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ