08:37 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (40)
57 0 0

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքով՝ Չեխիայի Սենատի միաձայն որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման գործում:

ԵՐԵՎԱՆ, 22 մայիս - Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը դրական է գնահատել օրերս Չեխիայի խորհրդարանի Սենատի կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված և ընդունված բանաձևը։

«Ողջունում ենք Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձևի ընդունումը, որով նաև դատապարտվում են երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:Չեխիայի Սենատի միաձայն որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և զոհերի հիշատակի հարգման գործում: Այն նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևոր ուղերձ է»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց բանաձև, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։

Փաշինյանը բացատրեց` ինչու է Ադրբեջանը փորձում սևացնել Գարեգին Նժդեհին

Չեխիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռևս 2017 թվականի ապրիլի 25-ին։
1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

«Աղաղակող սրբապղծություն է». Մանե Գևորգյանը մեկնաբանել է Փաշինյանի պապի մասին գրառումները

թեմա:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (40)

Ըստ թեմայի

Լոռիում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հոբելյանական մեդալներ են հանձնել
Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններին առաջին անգամ հրավիրել են ԱԺ
Կենտրոնական բանկը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ հուշադրամ է թողարկել
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների. լուսանկարներ
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, որոշում, Չեխիա, Հայոց ցեղասպանություն, Աննա Նաղդալյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ