18:26 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
169010

Վանաձորի պետական համալսարանի նորընտիր ռեկտորը, երբ աչքի է անցկացրել բուհի տարածքները, անակնկալի է եկել` վարչական շենքի նկուղային հարկում շոգեբաղնիք կա։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի– Sputnik, Կարինե Հարությունյան. Հեռավոր 2003–ին, երբ կառուցվում էր Վանաձորի պետական համալսարանի վարչական մասնաշենքը, նկուղային հարկում  նաև շոգեբաղնիք է սարքվել։ Վանաձորի պետական համալսարանի նորընտիր ռեկտոր (մարտի 1-ին է ընտրվել) Ռուստամ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ շոգեբաղնիքում աշխատող հաստիք բուհում չի եղել, սակայն իրեն հայտնել են` այն գործող կառույց է եղել։

«Շոգեբաղնիքի գործունեության հարցը պետք է պարզաբանվի, և այդ ուղղությամբ զբաղվում են։ Նյութատեխնիկական խնդիրներ կան` ինչպե՞ս է այն հայտնվել այդտեղ և ի՞նչ իրավունքով։ Ես դեռևս որևէ տեղեկություն չունեմ դրա գործունեության, նպատակի մասին, միայն գիտեմ` այն կառուցվել է 17 տարի առաջ, երբ մասնաշենքն էր կառուցվում»,–ասաց Սահակյանը։

Նրա խոսքով` շոգեբաղնիքի գործունեության մասին իմացել է, երբ ռեկտոր նշանակվելուց հետո շրջել է բուհի մասնաշենքերում, նկուղներում։ Շենքում, որտեղ առկա է շոգեբաղնիքը, ռեկտորի, պրոռեկտորի, վարչական մասի աշխատողների աշխատասենյակներն են։ Ռեկտորը կառույցի գոյության հարցը բարձրացրել է օրերս կայացած հոգեբարձուների խորհրդի նիստի ժամանակ, որին ներկա է եղել նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

Վանաձորի համալսարանի ամբիոնի վարիչը ձերբակալվել է. 8 ուսանողի մեղադրանք է առաջադրվել

Սահակյանը շոգեբաղնիքի գործունեությունը ոչ նպատակային է համարում, ասում է` իր պաշտոնավարման ժամանակ այն չպետք է գործի։Նրա խոսքով` այդ տարածքը պետք է օգտագործվի հօգուտ ուսանողի, ուստի կմտածեն այն վերակազմակերպելու վերաբերյալ։ Իսկ դրա գործունեության նպատակները և այլ հարցեր պարզելու համար, ըստ նրա, պետք է միջամտեն իրավապահները։

Վանաձորի պետական համալսարանի ռեկտորը պատմեց նաև, որ նկուղներից մեկում էլ հրաձգարան է կա, որը մտադիր են պահպանել։ Հրաձգարանում պարապում, մրցումներ են անում նաև ուսանողները ։ Բուհում հրաձգարանի մասնագետի դրույք էլ կա։

«Երկուշաբթի օրվանից բուհում ներքին աուդիտ կանցկացվի`  ամենամյա աուդիտի մասին է խոսքը, որը սակայն, այս տարի մի փոքր ավելի խորքային կլինի։ Այս պահին մենք բուհի կառուցվածքային փոփոխություններով ենք զբաղված, ուզում մարզադահլիճի խնդիրը լուծել, այսինքն` մարզադահլիճ կառուցել։ Տարածքներ կան, մնում է` մնացած հարցերը լուծենք»,–ասաց Սահակյանը։

Բացի այդ, բուհը պատրաստվում է ընդունելության իրականացմանը։

Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Աննա Գասպարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ մարզպետն այս պահին չի ցանկանում որևէ մեկնաբանություն տրամադրել կամ տեղեկացնել` արդյո՞ք իրավապահներին տեղյակ պահել են շոգեբաղնիքի գործունեության մասին։

Ի դեպ, բուհի` օրերս կայացած հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ռեկտորը հոգաբարձուների խորհրդի անդամներին առաջարկել է գնալ ու սեփական աչքերով տեսնել շոգեբաղնիքը։

Ըստ թեմայի

Վանաձորի շենքերից մեկի պատուհանից ընկած 9-ամյա երեխայի վիճակը կայունացել է
ՃՈ տեսուչը թմրամիջոց է օգտագործել. նրան ազատել են աշխատանքից
թեգերը:
ռեկտոր, համալսարան, շոգեբաղնիք, Վանաձոր

Գլխավոր թեմաներ