08:28 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)
781 0 0

Բժիշկների հոգատար վերաբերմունքի շնորհիվ մի քանի օրական երեխային հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսը. նա արդեն տանն է։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակված ամենափոքրիկ պացիենտին այսօր տուն են ճանապարհել։ Ուրախալի լուրը Սարգսյանը հայտնել է Facebook սոցցանցի իր էջում գրառում կատարելով և բժշկի ու փոքրիկի լուսանկարը հրապարակելով։

Դիմակը կարևոր է. կառավարությունում քննարկել են կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները

«Մեր ամենափոքրիկ պացինետը` 13 օրական, կրկնակի թեստը բացասական, գնաց տուն»,–լուսանկարին կից գրել է Սարգսյանը։

Նա հայտնել է նաև, որ երեխայի հետ լուսանկարում հոգատար բժշկուհի Սոնա Եգանյանն է։

Հիշեցնենք, որ մայիսի 21–ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված 270 երեխա և 27 հղի կա։ Նախարարը նշել էր, որ սեփական փորձով տեսնում են` երեխաները կորոնավիրուսային հիվանդությունը շատ թեթև են տանում։ Նրա խոսքով` հղիները ևս կորոնավիրուսային հիվանդությունը թեթև են տանում։

Ռուս գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել են իրենց վրա

Նշենք նաև, որ երեկ հայտնի դարձավ, որ բուժվել և տուն է գնացել 96-ամյա մի պապիկ` Սերյոժա Ստեփանյանը։

Վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 359 նոր դեպք և 128 առողջացած։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)

Ըստ թեմայի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով և դարձել 6661
Հայաստանում կորոնավիրուսից մահացածներից երկուսը կին են. նրանցից մեկը 54 տարեկան էր
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում
թեգերը:
բժիշկ, Հայաստան, երեխա, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ