18:12 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
75 0 0

Հայաստանից արտահանվող կոնյակի ինքնարժեքն ու շահութաբերությունը ցածր են, ինչը մեծ անհանգստությունների տեղիք է տվել ՏՄՊՊՀ-ին:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ՀՀ-ից արտահանվող կոնյակի որակն ու գինն անհանգստացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով կոնյակի շուկայում կատարած ուսումնասիրության արդյունքները:

«Մենք ուսումնասիրել ենք կոնյակ, գինի, մրգօղի արտադրող բոլոր ընկերությունները, մթերման ծավալները՝ քաղաքացի առ քաղաքացի: Դա ահռելի ծավալ է, որովհետև նայում ենք բոլոր մթերողներին՝ քաղաքացին այդքան բերք ստացե՞լ է, այդքան ջուր օգտագործե՞լ է, որովհետև եթե չի օգտագործել, ապա այդ այգին այդքան չկա: Այս պրոցեսն ամբողջությամբ կավարտենք, տվյալները կթվայնացնենք ու կհրապարակենք: Գրեթե բոլորի նկատմամբ հարուցել ենք վարույթ, որովհետև տվյալները կամ ամբողջությամբ չէին տալիս, կամ խուսափում էին տալ»,- ասաց Գևորգյանը:

Ինչո՞ւ են Վրաստանում «քրքրում» ԵԱՏՄ երկրներ արտահանվող հայկական կոնյակի սպիրտը

Նա հայտնեց նաև, որ խաղող մթերող ընկերություններն այսուհետ պարտավոր են մթերման ծավալների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել անմիջապես մթերումն ավարտելուց հետո: Իսկ պայմանը չպահողներին կարգելեն «Հայկական կոնյակ» բրենդն օգտագործել:

«ՀՀ արտահանման էտալոն հանդիսացող կոնյակը պետք է պահի իր տեսակը, որակը, չափանիշները: Մեր մտահոգությունն այն է, որ ՀՀ-ից արտահանվող կոնյակի ինքնարժեքը բավականին ցածր է, շահութաբերությունը բավականին ցածր է, ինչը մեծ անհանգստությունների տեղիք է տվել»,- նշեց Գևորգյանը:

Ինչպե՞ս կարող է կորոնավիրուսը «բուժել» հայկական կոնյակը. փորձագիտական կարծիք

Հիշեցնենք՝ կոնյակի շուկայում 2019թ-ին ՏՄՊՊՀ-ի կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ 2019 թվականի տասն ամիսների ընթացքում 38 ընկերությունների կողմից արտահանվել է շուրջ 12 մլն լիտր կոնյակ: 2018 թվականի նույն ժամանակահատվածի ընթացքում 33 ընկերություններ արտահանել են շուրջ 9 մլն լիտր կոնյակ, իսկ ամբողջ տարվա ընթացքում՝ 11 մլն լիտր: Այսինքն՝ կոնյակի արտահանման ծավալներն աճել են 37 տոկոսով:

Նույն ժամանակահատվածում 14 ընկերությունների կողմից արտահանվել է շուրջ 12 մլն լիտր կոնյակի սպիրտ (100% սպ.), ինչը հավասար է 2018 թվականի ամբողջ տարվա ընթացքում արտահանված կոնյակի սպիրտի ծավալներին:

Հայկական կոնյակը օղուց էլ լավ կարող է հաղթահարել «վիրուսային» ճգնաժամը. ռուս փորձագետ

Հանձնաժողովը հաշվարկել է նաև 1 լիտր կոնյակի ստացման համար անհրաժեշտ նյութածախսը: Հատկանշական է, որ տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած տեղեկության ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մի շարք դեպքերում 3 տարվա հնեցման 0,5 լիտր տարողությամբ կոնյակի նյութածախսը զգալիորեն տարբերվել է հանձնաժողովի հաշվարկած ցուցանիշից, ինչը կարող է վկայել հնարավոր անբարեխիղճ գործողությունների մասին:

Ըստ թեմայի

Խմել կոնյակ, որի «անցած ճանապարհին» լիովին տիրապետում ես, կամ մի տակառագործի պատմություն
Ապացուցել անապացուցելին. ինչու է Հայաստանում կրկին հայտնվում թուրքական լոլիկ և կեղծ կոնյակ
Ինչու էր Գագարինը հորից գաղտնի թռել տիեզերք, կամ ինչպես էին տղաները «վերևում» կոնյակ խմում
Հայաստանում էժան կոնյակ չպետք է լինի. պետությունը կստուգի բոլոր պահեստներն ու տակառները
Ալեքսիս Օհանյանը հայկական կոնյակ է պահում կարանտինի ավարտի համար. երկար կենաց է ասելու
թեգերը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Գեղամ Գևորգյան, գին, արտահանում, գործարան, կոնյակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ