16:39 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
77 0 0

Սարգսյանն ընդգծել է, որ այս ուսումնական տարվա ավարտը յուրահատուկ է, ինչպես յուրահատուկ է մեր երկրի ու ողջ աշխարհի անցուդարձը վերջին մի քանի ամիսներին:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի –Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության շրջանավարտներին «Վերջին զանգի» կապակցությամբ` նշելով, որ այս տարի դպրոցական վերջին զանգը որպես միջոցառում անսովոր է՝ առանց առանձնահատուկ հանդիսությունների: «Սակայն հանդիսություններն իրականում ընդամենը երևույթի արտաքին մասն են: Դուք ավարտում եք դպրոցն, ավարտվում է ձեր կյանքի մի հետաքրքիր, հուզումնալից ու զգացմունքային շրջան»,–ասված է նախագահի ուղերձում:

Սարգսյանն ընդգծել է, որ այս ուսումնական տարվա ավարտը յուրահատուկ է, ինչպես յուրահատուկ է մեր երկրի ու ողջ աշխարհի անցուդարձը վերջին մի քանի ամիսներին: Բայց, ըստ նախագահի,  այն իր մեջ մարդկային շատ բան ունի և առաջ մղող մեծ, թվում է՝ անտեսանելի ուժ:

«Դուք ավելի շատ ժամանակ ունեցաք տեսնելու ինքներդ ձեզ, ավելի մոտիկ լինելու ձեր ընտանիքներին, ավելի լավ հասկանալու ձեր զգացմունքն ու ավելի երկար մտորելու երեկվա, այսօրվա ու վաղվա մասին: Ձեր ծնողներն ու հարազատները նույնպես ավելի շատ հնարավորություն ունեցան հասկանալու ձեզ, նայելու ձեր դեմքին ու ձեր հոգու մեջ:

Դուք հեռու էիք ձեր ընկերներից ու նրանց հետ ամենօրյա սովորական շփումներից: Բայց դրա շնորհիվ դուք նաև հնարավորություն ունեցաք ավելի լավ ճանաչելու նրանց և ավելի շատ գնահատել ընկերությունն ու դասարանի՝ որպես ընտանիքի, և դպրոցի՝ որպես տան արժեքը: Դպրոցը հանդիպման վայր է, միտք ու զգացմունք կիսելու, առաջին անգամ սիրահարվելու և սեր խոստովանելու, հասունության վայր: Բայց, իհարկե, այն նախ և առաջ, կրթություն, գիտելիք ստանալու ակունքն է»,–ասված է ուղերձում:

Արցախում բարձրագույն կրթությունն անվճար կդառնա

ՀՀ նախագահը պատանի հայրենակիցներին հուշել է, որ գիտելիքն օգնելու է կողմնորոշվել ու տեղորոշվել, օգնելու է նայել ինչպես անմիջապես ձեր ոտքերի առաջ, այնպես էլ առաջին հայացքից չերևացող հեռուն: Նա խորհուրդ է տվել ամուր բռնել գիտելիքի ձեռքից` միաժամանակ զարգացնելով ձեր ընդունակություններն ու հմտություններն, ինչու չէ, նաև տաղանդը:

«Գիտելիքը ձեզ առաջնորդելու է ողջ կյանքում՝ կենսափորձի, տեղեկացվածության, բանալու տեսքով՝ այսօր և վաղը, հիմա և հետո: Հետո-ն արդեն իսկ եկել է, այն սկսվել է երեկվանից և մեզ թափով հրում է առաջ։ Մեզ ստիպում է մտածել ավելի արագ, գործել ավելի արագ, գործել ավելի արդյունավետ։ Վստահ եմ, որ դուք լավագույնս եք կարողանալու օգտվել մտածելու, ստեղծելու, ստեղծագործելու, և իհարկե, ապրելու այսօրվա հնարավորությունից: Այս ամիսների ընթացքում դուք ավելի հմտորեն տիրապետեցիք տեղեկատվական տեխնոլոգիաներին և կրթության նոր մեթոդներին, ավելի լավ տեղեկացաք և ավելի հստակ պատկերացրեցիք, թե դեպի ուր և ինչպես է շարժվում աշխարհը»,–գրել է Արմեն Սարգսյանը:

Նա նշել է, որ ավանդաբար դպրոցում  հնչող զանգը թող հնչի առաջին հերթին ձեր սրտում, ձեր հոգում՝ որպես ձեր երազանքների իրականացման կոչնակ:

«Ապագան ձերն է, հատկապես որ այն ստեղծում եք հենց դուք: Բարի ճանապարհ դեպի նոր կյանք»,–ասել է ՀՀ նախագահը։

Բարից` դպրոց. հայ երիտասարդը Ռուսաստանի փոքրիկ գյուղի սիրված ուսուցիչն է

Նշենք, որ ավանդաբար մայիսի 25–ին Հայաստանի հանրակրթական դպրոցներում հնչում է վերջին զանգը և բազմաթիվ շրջանավարտների ճանապարհում նոր կյանք։ Այս տարի կորոնավիրուսի ստեղծած իրավիճակով պայմանավորված` մասսայական միջոցառումները, այդ թվում և «Վերջին զանգը» հետաձգվել են կամ կատարվում են օնլայն ռեժիմով։

Ըստ թեմայի

ԿԳՄՍՆ-ն հայտնել է, թե ով և ինչպես պետք է կազմակերպի դպրոցներում դասագրքերի հանձնումը
Գյումրիում ծնողները զգուշավոր են. քանի երեխա է հաճախում մանկապարտեզ և ինչ պայմաններով
Քեմբրիջը՝ հեռակա համալսարան, կամ հեռավար, անգամ հեռահար, կարևորը կրթության որակն է
թեգերը:
շնորհավորանք, Նախագահ, Արմեն Սարգսյան, Հայաստան, շրջանավարտ, դպրոց, Վերջին զանգ

Գլխավոր թեմաներ