17:52 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1176)
1804 0 0

Դերասանուհու մահից հետո թատրոնի տնօրենը հայտնում է, որ նա կորոնավիրուսով է վարակված եղել։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ, որը մահացել է մայիսի 24-ին, կորոնավիրուս է հաստատվել: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ասաց, որ դերասանուհին հիվանդանոցում է մահացել:

«Բժիշկներն ինձ ասացին՝ կասկածներ են ունեցել, որ Բուռնազյանը կորոնավիրուսով է վարակված եղել, ինչն էլ արդեն հաստատվել է մահը վրա հասնելուց հետո։ Նա միշտ էլ առողջական խնդիրներ է ունեցել` շաքարախտ, սրտանոթային խնդիրներ։ Անընդհատ բժիշկների հսկողության տակ էր։ Հունվարից ներգրավված չէր ներկայացումներում հենց վատառողջության պատճառով»,-նշեց նա:

Շահբազյանի խոսքով՝ դերասանուհու հուղարկավորությանը չեն մասնակցի, քանի որ շատ մարդկանց ներկայություն չի թույլատրվում:

«Տա Աստված, այս վիրուսն անցնի, մենք ընկերներով կայցելենք նրա շիրիմին ու խունկ կծխենք նրա հոգու հանգստության համար»,– ասաց թատրոնի տնօրենը։

Կարինե Բուռնազյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին Երևանում: 1977 թվականից սովորել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից թատերական ստուդիայում՝ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում: 1988 թվականից աշխատում էր Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

1997-2005 թվականներին «Բոհեմ» թատերախմբով շրջագայել է Եվրոպայում: Խաղացել է «Խանումի արարքները», «Ազգային գործիչ», «Կարինե», «Պարոն Բաբիկը և ուրիշներ» և մի շարք այլ ներկայացումներում:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 452-ով և դարձել 7113, վարակի հետևանքով մահացածների թիվը հասել է 87-ի, մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1176)

Ըստ թեմայի

«Կորոնավիրուսնիկի» առօրյան` 43 օր մեկուսացում, կամ ինչու է Մարինեն շնորհակալ Covid-19-ից
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է գրանցվել
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
թեգերը:
կորոնավիրուս, դերասանուհի, Հայաստան

Գլխավոր թեմաներ