08:28 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1054)
79710

Վարչապետը հայտնեց, որ Հայաստանում խստացված վերահսկողություն է հաստատվելու, իրականացվելու են խիստ «ռեյդեր»:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի համաճարակի բավականին ծանր իրավիճակ: Այսօր պարետատան հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ»,- ասաց նա:

Վարչապետը շեշտեց` իրավիճակի ուսումնասիրության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ պարետատան հաստատած կանոններն արդյունավետ են, խնդիրը դրանց պահպանելու մեջ է:

«Այս կանոնների պահպանման դեպքում մեր համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլև կձգտի 0-ի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ Հայաստանում խստացված վերահսկողություն է հաստատվելու, այսօրվանից իրականացվելու են խիստ «ռեյդեր»:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 289-ով և հասել 7402–ի։

 

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1054)

Ըստ թեմայի

Մահացած Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. նա մի շարք խնդիրներ է ունեցել
«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների կենտրոնում կորոնավիրուսի դեպք է հաստատվել
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
թեգերը:
կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ