16:13 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1226)
123 0 0

Խստացման շրջանակներում ստուգումներ են իրականացվել արտադրամասերում, խանութներում, բանկերում, որտեղ առավել շատ են կուտակումները։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առնվազն առաջիկա մեկ տարում Հայաստանը շարունակելու է ապրել համավարակի պայմաններում։

«Այսօր էլ մենք մեր արտերկրում գտնվող քաղաքացիներին շարունակում ենք վերադարձնել Հայաստան, ու նրանց մեջ լինում են բազմաթիվ վարակվածներ»,- ասաց վարչապետը՝ կարևորելով վարակի դեմ պայքարի առավել խստացումը։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը հայտնեց, որ խստացման շրջանակներում ստուգումներ են իրականացվել արտադրամասերում, խանութներում բանկերում, որտեղ առավել շատ են կուտակումները։

Նրա խոսքով` ՀՀ 9561 սննդի օբյեկտներում արձանագրվել են խախտումներ, 823 -ի գործունեությունը դադարեցվել է։ Եվս 12-ի գործունեությունը, պարետի որոշմամբ, կդադարեցվի այսօր։

«Այս պահի դրությամբ փակված մանկապարտեզ չկա։ Ուղղակի ուզում եմ ասել, որ մոնիթորինգը ցույց է տվել, որ 120 մանկապարտեզներում հաճախելիությունը շատ փոքր է։ Հաճախում է երեխաների շուրջ 8.3%-ը», - ասաց Ասոյանը։

ՀՀ ոստիկանապետն էլ ներկայացրեց վերջին շաբաթվա ընթացքում կազմված արձանագրությունների վիճակագրությունը։

Նրա խոսքով` կազմվել է 966 արձանագրություն։ Դիմակի բացակայության համար տուգանվել է 240 քաղաքացի, տրանսպորտում տուգանվել են 657–ը, որից 594-ը տաքսիներում։

«Երեկ արդեն կազմվել է 69 արձանագրություն մարդատար ավտոմեքենաների նկատմամբ, որոնք երթևեկել են առանց պահանջների պահպանման»,- ասաց Արման Սարգսյանը։

Պարետը չի բացառում կարանտինային ռեժիմ սահմանելու հնարավորությունը

Նա նաև հայտնեց, որ միջմարզային ճանապարհներին այսօրվանից գործելու են անցակետեր, որոնք ստուգելու են ավտոմեքենաներում անվտանգության պահանջների պահպանումը։

«Այդ անցակետերի նպատակն է, որ հետևենք, որպեսզի ոչ մի մեքենայի ուղևոր չերթևեկի առանց դիմակի։ Ովքեր կերթևեկեն առանց դիմակի, անկախ նրանից նույն ընտանիքի անդամ են, թե ոչ, կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- հայտնեց վարչապետը։

Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 7774 մարդ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։

Վերջին մեկ օրում վարակը հաստատվել է 372 մարդու մոտ, փաստացի առողջացել են 35–ը։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1226)

Ըստ թեմայի

«Միակ ելքը կանխարգելիչ միջոցներն են». կորոնավիրուսի դեմ պայքարող բժշկի խորհուրդները
ԱՄՆ-ում COVID-19-ից ավելի քան 100 հազար մարդ է մահացել․ նոր տվյալներ ամբողջ աշխարհից
Ինչքան կծախսի մեկ ընտանիքը դիմակների համար
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն, Հայաստան, կորոնավիրուս, Վարչապետ

Գլխավոր թեմաներ