10:05 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
53 0 0

Ոստիկանության վերակարգերը նաև ծառայություն կիրականացնեն ուխտատեղիներում և տեսարժան վայրերում՝ թույլ չտալով արշավների և խնջույքների սիրահարներին խախտել պարետի որոշումները։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Այս տարի մայիսի 28-ին քաղաքացիները չեն կարողանա նշել Մայիսյան հերոսամարտերի հաղթանակն ու Առաջին հանրապետության տոնը Սարդարապատի հուշահամալիրում։ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ վաղը քաղաքացիների համար հուշահամալիր մուտքն արգելված կլինի։

«Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով մայիսի 28-ին կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը նաև նախազգուշացնում է, որ սահմանված կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

Կառավարության որոշմամբ առջևում ոչ աշխատանքային, տոնական օրեր են։ Ուստի ոստիկանությունը նախազգուշացրել է նաև ուխտագնացությունների, արշավների, խնջույքների, հավաքույթների սիրահարներին զերծ մնալ մասսայական միջոցառումներ կազմակերպելուց և դրանց մասնակցելուց։

«Խախտումներ թույլ չտալու համար ոստիկանության վերակարգերը ծառայություն կիրականացնեն ուխտատեղիներում, մասնավորապես՝ Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի, Աղավնավանքի, Գոշավանքի, Հայրավանքի, Մայրավանքի, Ծաղկեվանքի, Գեղարդավանքի, Ամբերդի և այլ սրբատեղիների հարակից տարածքներում և տեսարժան վայրերում՝ Շրեշտասարում, Շիկահողի արգելավայրում, Շառաչի և Խոսրովի անտառի ջրվեժների մոտակայքում և այլ վայրերում»,- տեղեկացնում է ոստիկանությունը և հորդորում հանգիստը կազմակերպել՝ չխախտելով պարետի որոշումները։

Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7774 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Արդեն 98 մարդ է մահացել կորոնավիրուսից։

Ըստ թեմայի

«Միակ ելքը կանխարգելիչ միջոցներն են». կորոնավիրուսի դեմ պայքարող բժշկի խորհուրդները
Ինչքան կծախսի մեկ ընտանիքը դիմակների համար
Դպրոցներում միջոցառումներ են կազմակերպվում. ո՞վ է պատասխան տալու
«Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր մեծերի անհասկանալի խաղերի մեջ». Արթուր Վանեցյան
թեգերը:
Ոստիկանություն, Սարդարապատ, Հայաստան

Գլխավոր թեմաներ