09:12 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2552)
1931 0 0

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն անելիք չեն ունեցել, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել րոպեների ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Արմավիրի մարզում կեսգիշերին մոտ արտակարգ դեպք է տեղի ունեցել. 14–ամյա աղջիկը նետվել է  կամրջից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Կայքը գրում է, որ ստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն իրենց ծառայողական ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխել մի երեխայի:

Պարզվել է, որ նա Արմավիրի մարզի բնակիչ, 14-ամյա Մարիամ Մ.-ն է, որն Արմավիր քաղաքի ժողովրդին հայտնի «կարմիր կամրջից» իրեն ցած է նետել:

Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Երևանում փրկարարներն ու ոստիկաններն ինքնասպանության փորձ են կանխել

Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, սակայն նրանք անելիք չեն ունեցել, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել րոպեների ընթացքում:

Երևանում կանխվել է 25–ամյա կնոջ ինքնասպանության փորձը

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2552)

Ըստ թեմայի

Ինքնասպանություն Երևանում. 30–ամյա տղամարդը կախվել է լոգարանի խողովակներից
Ինչու է բժիշկն ինքնասպան եղել․ նոր մանրամասներ
Հայաստանի գյուղերից մեկում 12 տարեկան տղա է ինքնասպանություն գործել
թեգերը:
հիվանդանոց, աղջիկ, Արմավիրի մարզ, ինքնասպանություն

Գլխավոր թեմաներ