09:34 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1178)
361 0 0

Կորոնավիրուսով վարակված, բայց ախտանշաններ չունեցող հիվանդները, որոնց բուժումն իրականացվում է տանը, մնացել են միայնակ հիվանդության հետ պայքարում: Առողջապահության նախարարությունը պարզաբանել է, թե ինչ աջակցություն նրանց պետք է տրամադրեն պոլիկլինիկայի բժիշկները:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Կորոնավիրուսի տարածման տեմպերով ու հիվանդների թվով պայմանավորված պարետի ու առողջապահության նախարարի որոշմամբ՝ Հայաստանում COVID 19–ի թեթև դեպքերի բուժումը մայիսի 25-ից սկսած իրականացվում է տնային պայմաններում:

Նոր կարգը բազմաթիվ խնդիրներ ու հարցեր է առաջացրել հիվանդների մոտ: Մամուլում ոմանք դժգոհում են, որ մնացել են միայնակ հիվանդության հետ պայքարում, իսկ պոլիկլինիկայից որևէ աջակցություն չեն ստանում:

Կորոնավիրուսով վարակված երեխայի մայրը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ երբ երեխայի հետ այցելել են պոլիկլինիկա, տեղամասային բժիշկը երեխային «բրոնխիտ» ախտորոշումն է տվել ու դեղորայք նշանակել, այդ թվում՝ հակաբիոտիկի ներարկում:

Վարդենիսի պոլիկլինիկան և հիվանդանոցը կգործեն. աշխատողների թեստերի պատասխանը բացասական է

«Մեր պնդմամբ՝ երեխային պոլիկլինիկայում նաև կորոնավիրուսի թեստ արեցին, որի պատասխանը պետք է ստանայինք մեկ օր անց: Այդ մեկ օրվա ընթացքում էլ տնային պայմաններում պետք է բժշկի նշանակած բուժումն անեինք: Բանն այն է, որ բոլոր այն բուժաշխատողները, որոնց մենք դիմեցինք այդ մեկ օրվա ընթացքում՝ թե՛ պոլիկլինիկայում, թե՛ երևանյան տարբեր հիվանդանոցներում, թե՛ նույնիսկ շտապօգնության ծառայությունում, հրաժարվեցին այդ ներարկումը կատարել»,- պատմեց երեխայի մայրը:

Նրա խոսքով՝ բոլորն էլ իմանալով, որ հնարավոր է՝ երեխան վարակվել է կորոնավիրուսով, հրաժարվում էին այցելել իրենց բնակարան:

«Իհարկե, մենք չէինք կարող թաքցնել այդ հանգամանքը բժիշկներից, ու, բնականաբար, ում որ դիմում էինք, նախապես ասում էինք, որ երեխան թեստավորվել է կորոնավիրուսի կասկածով: Այս մասին իմանալուց հետո ոչ մի բժիշկ այդպես էլ չհամաձայնեց այցելել երեխային»,- նշեց մեր զրուցակիցը:

ԱՆ-ն փոխում է COVID 19-ի դեմ ռազմավարությունը. թեթև ախտանշաններ ունեցողները կմնան տանը

Թեստի դրական պատասխանն ստանալուց հետո արդեն երեխայի բուժումն իրականացվել է հիվանդանոցում, քանի որ նա ախտանշաններ է ունեցել՝ հազ, ջերմություն, հոտառության կորուստ: Երեխան արդեն բուժվել ու վերադարձել է տուն: Բայց նրա ծնողներն անգամ չեն ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե բուժումը շարունակեին տնային պայմաններում:

«Ամենասարսափելին այն է, որ պոլիկլինիկայի բժշկի ախտորոշումը հիվանդանոցում հենց առաջին օրն իսկ հերքվեց, հակաբիոտիկային բուժման կարիք էլ ասացին՝ չկա: Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ մեր առաջնային բուժօգնության օղակներն այսպիսի ցածր մակարդակի վրա են»,- ընդգծեց երեխայի մայրը:

Նման մի քանի պատմություններից հետո ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պարզաբանել է, թե ինչ պարտավորություններ ունեն պոլիկլինիկայի աշխատակիցները տանը բուժում ստացող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների նկատմամբ:

Նախ նրանք պարտավոր են խորհրդատվություն տրամադրել հիվանդին՝ վարակի փոխանցումը կանխելու և նախազգուշական միջոցառումների վերաբերյալ:

Բացի այդ, բժշկի ցուցումով օրական 2 անգամ պետք է կատարվի պացիենտի և խնամողի ջերմաչափում, որի արդյունքերին բժիշկը պետք է տեղեկանա հեռախոսազանգերի կամ այցելությունների միջոցով, և անհրաժեշտության դեպքում ուղեգրի ախտորոշիչ հետազոտությունների (ռենտգեն, թեստավորում):

Նմուշառում տանը. կորոնավիրուսի ախտորոշման համար ո՞ւմ են այցելում բժիշկները

Վարակի փոխանցումը կանխելու նպատակով նրա հետ բնակվող անձինք ևս պարտավոր են ապահովել անվտանգության բոլոր միջոցառումները՝ սահմանափակել պացիենտի տեղաշարժը տանը՝ նրան տրամադրելով լավ օդափոխվող սենյակ: Նաև սամանափակել պացիենտի խնամողների թիվը և այցելուներ չընդունել: Պետք է պահպանել պացիենտից առնվազն 1-2 մետր հեռավորություն:
Պացիենտի խնամքը պետք է իրականացնել անհատական պաշտպանիչ միջոցներով, պարբերաբար փոխել դիմակն ու ձեռնոցները, լվանալ կամ ախտահանել ձեռքերը:

Պացիենտի կեղտոտ սպիտակեղենն անհրաժեշտ է առանձնացնել փակվող տարայի մեջ, հագուստը, սպիտակեղենն ու սրբիչները լվանալ 60-90 °C ջրով ու օճառով:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1178)

Ըստ թեմայի

15 մահ, 442 վարակված` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացել է 8216 մարդ
Կորոնավիրուսից մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը
Հայտնի է` ինչ տարիքի են եղել Հայաստանում կորոնավիրուսից մահացածները
Հայտնի է աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը. Հայաստանը 57–րդն է
թեգերը:
բժիշկ, ՀՀ Առողջապահության նախարարություն, համավարակ, հիվանդ, պոլիկլինիկա, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ