16:52 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
109430

Տարիներ առաջ հայր ու որդի Մկրտչյանները չէին էլ պատկերացնում, որ տունը ջեմացնող սովորական վառարանը հուշանվերի վերածելով` կգրավեն զբոսաշրջիկի սիրտը: Հոր արհեստը ժառանգած որդին փաստում է՝ օրվա հացը վաստակելու համար անհրաժեշտ է ժամանակին համահունչ քայլել: 

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Գյումրիում ապրող Մկրտչյանների ընտանիքը կերակրողն արհեստն է։ Սկզբում երկաթյա լուսամփոփներ, կանթեղներ ու վառարաններ էին պատրաստում, հետո խոհանոցային գործիքներ, սեղանի ձևավորման պարագաներ,Գյումրու խորհրդանիշ մուշուրբան, իսկ գրեթե 3 տարի առաջ սկսեցին տարբեր տեսակի երկաթյա վառարանների փոքր նմուշներ պատրաստել նախ իրենց, հետո նաև նվիրելու համար։ Կարճ ժամանակ անց արդեն, դրանց հանդեպ հետաքրքրությունն ու պահանջարկն այնքան մեծացավ, որ հայր և որդի արհեստավորները սկսեցին փայտի ու քարածխի վառարան-հուշանվերներ պատրաստել վաճառքի համար:

Мастер Юра Мкртчян
© Photo : provided by Armen Mkrtchyan
Յուրա Մկրտչյան

Իրենց պատրաստած վառարաններից մեկն Արմեն Մկրտչյանը Քաղաքացու օրվա տոնակատարության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է նվիրել:

«Ասաց՝ Իջևանի մեր տան փեջից է»,-հպարտությամբ պատմում է Արմենը:

Մարդու ափի մեջ տեղավորվող վառարաններն իրականի կրկնօրինակներն են: Փայտե տաշեղներ կամ խունկ վառելու դեպքում ծխնելույզից ծուխ է բարձրանում: Վառարանին հին տեսք տալու համար արհեստավորները դրանք հատուկ մշակման են ենթարկում, ինչն ավելի է գրավում զբոսաշրջիկներին:

Поделки семьи Мкртчян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Յուրա և Արմեն Մկրտչյանների պատրաստած վառարանները

«Տուրիստները մոտենում, նայում, հարցնում են, բայց շատերը գիտեն` ինչ է: Հիմնական գնորդները նրանք են, բայց դե գյումրեցիներն էլ են նվերի համար պատվիրում: Երևան մեծ քանակով՝ 10-20 հատով են տանում, վաճառում, Գյումրիում` ավելի քիչ: Ցավոք, հիմա տուրիստների հոսք չկա, առևտուր` նույնպես»,-պատմեց Արմենը։

Поделки семьи Мкртчян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Յուրա և Արմեն Մկրտչյանների պատրաստած վառարանները

Իսկ մինչև համավարակն ու զբոսաշրջիկների հոսքը դադարելը վառարաններից բացի սկսել էին նաև խորովածի փոքրիկ մանղալներ ու եկեղեցու մոմակալներ պատրաստել:

Поделки семьи Мкртчян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Յուրա և Արմեն Մկրտչյանների պատրաստած մանղալը

Արմենը մասնագիտությամբ տեխնոլոգ է, բայց իրեն գտել է այս արհեստի մեջ:

«Հայրս ինքնուս արհեստավոր-նորարար է: Մինչև երկրաշարժը երկար տարիներ աշխատել է Լենինականի «Միկրոշարժիչ» գործարանումՙ որպես խառատ, ես 15 տարեկանից իրեն նայելով եմ սովորել: Որդուս՝ Յուրայի մեջ, այդ սերը չկա։ Նա որոշել է ընդունվել Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան»,-պատմում է Արմենը:

Мастерская семьи Мкртчян
© Photo : provided by Armen Mkrtchyan
Յուրա և Արմեն Մկրտչյանների արհեստանոցը

Արմենի նպատակը նոր արհեստանոց ունենալն է։ Հինը տան տանիքի տակ է, հայրիկն արդեն մեծ է՝ 75 տարեկան, դժվարանում է ամեն օր բարձրանալ արհեստանոց: 

Միակ բանը, որ խնդրում է Աստծուց, առողջությունն է։ Ասում է` մնացածը ձեռքի գործ է։

  • Յուրա և Արմեն Մկրտչյանների աշխատանքներից
    Յուրա և Արմեն Մկրտչյանների աշխատանքներից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Արմեն Մկրտչյան
    Արմեն Մկրտչյան
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Յուրա և Արմեն Մկրտչյանների աշխատանքներից
    Յուրա և Արմեն Մկրտչյանների աշխատանքներից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Յուրա և Արմեն Մկրտչյանների աշխատանքներից
    Յուրա և Արմեն Մկրտչյանների աշխատանքներից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Յուրա և Արմեն Մկրտչյանների պատրաստած վառարանները
    Յուրա և Արմեն Մկրտչյանների պատրաստած վառարանները
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 5
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Յուրա և Արմեն Մկրտչյանների աշխատանքներից

Ըստ թեմայի

Նիկոլայ ցարի պայմանը, կամ ինչպես Գյումրիում կառուցվեց Օլգինյան գիմնազիան
Սառան դարձավ Հռիփսիմե, կամ ինչու է ամերիկուհին Վաշինգտոնից եկել Գյումրի. տեսանյութ
Ջահելներին խաբելով տարան ու սպանեցին. ինչպես Ջումշուտը լուծեց եղբոր վրեժը
Բալասան պապի ամենակարևոր մեդալը, կամ Հայաստանի ճակատագիրը Ստալինգրադի ելքից էր կախված
թեգերը:
արհեստ, Արմեն Մկրտչյան, Գյումրի

Գլխավոր թեմաներ