09:05 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1178)
77811

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումները։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 355–ով և դարձել 9282–ի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5715 մարդ, կատարվել է 58065 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3386–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 131 դեպք (+4) և մահվան 50 (+2) անուղղակի դեպք:

Մայիսի 29-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8927 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Մի քանի օրից ՀՀ–ում կսկսվի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը. Փաշինյան

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով լինեն։

Կորոնավիրուսով վարակվածներից 358–ը ծանր վիճակում են, 58–ը` ծայրահեղ ծանր. Փաշինյան

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1178)

Ըստ թեմայի

Փաշինյանն ասաց` երբ կորոնվիրուսի հարցով կդիմեն Վրաստանին
Հայաստանը կորոնավիրուսի ցուցանիշով մոտենում է Իտալիային. Փաշինյան
Գիտնականներին հաջողվել է գտնել կորոնավիրուսի թույլ կողմերը
Չինաստանում ասել են` երբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
թեգերը:
համավարակ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ