10:04 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
207 0 0

Խաչքարը հավերժացնում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակը՝ ներառյալ ստրկությունը և ռասիզմը: Ու ճակատագրի հեգնանքով մարդիկ, որոնք արդարություն են պահանջում, պղծում են անարդարության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. ԱՄՆ Դենվեր քաղաքում պղծվել է Հայոց ցեղասպանության ու մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը:

Հուշարձանը պղծել են Դենվեր քաղաքի կենտրոնում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցները:

Այս առիթով ԱՄՆ-ի ու Կոլորադո նահանգի հայ համայնքն իր դժգոհությունն է հայտնել՝ նշելով, որ խաղաղ ցույցի մասնակիցներն իրենց արդարացի պահանջի ներկայացման ընթացքում ներգրավվել են վանդալիզմի մեջ:

Հայ համայնքը սոցիալական կայքում հայտարարություն է տեղադրել՝ տարածելով նաև պղծված խաչքարի լուսանկարը:

«Խաչքարը հավերժացնում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակը՝ ներառյալ ստրկությունը և ռասիզմը: Ու ճակատագրի հեգնանքով մարդիկ, ովքեր արդարություն են պահանջում, պղծում են ի հիշատակ անարդարության զոհերի կանգնեցված հուշարձանը»,- գրված է համայնքի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԱՄՆ հայ համայնքն աջակցում է աֆրոամերիկացու դաժան սպանության դեմ բողոքող համաքաղաքացիներին, քանի որ «հայերը, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ և դարերի ճնշումների երթարկված ազգ, ճանաչում և դատապարտում են շարունակվող անարդարությունն աֆրոամերիկյան համայնքի նկատմամբ»:

Նշենք, որ խաչքարը Դենվերի կենտրոնում տեղադրվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և տեղի հայ համայնքի ջանքերով՝ 2014թ-ին:

Այն Նախիջևանի Ջուղայի գերազմանատան տարածքում տեղադրված 3000-ամյա հայկական խաչքարի կրկնօրինակն է, որն ավերվել էր 2005թ-ին ադրբեջանցի վանդալների ձեռամբ:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի ավելի քան 15 քաղաքներում այս օրերին բողոքի ակցիաներ են ընթանում: Ակցիայի մասնակիցները ներկով անպարկեշտ արտահայտություններ են տարածում նախագահ Թրամփի հասցեին ու ամենուր «Չեմ կարողանում շնչել» արտահայտությամբ գրություններ թողնում: Ակցիայի շրջանակում ներկով է պատվել նաև հայկակն հուշարձանը:

Սոցիալական կայքերը հեղեղված են ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների տեսանյութերով

Մայիսի 25-ին Մինեապոլիսում աֆրոամերիկացի 46-ամյա Ջորջ Ֆլոյդի նկատմամբ ոստիկանության երկու ծառայողներ բռնություն էին կիրառել: Նրանցից մեկը ծնկով սեղմել էր գետնին պառկած

Ֆլոյդի կոկորդն ու մի քանի րոպե պահել այդ դիրքում, չնայած որ քաղաքացին ասում էր, որ չի կարողանում շնչել ու թախանձագին խնդրում էր բաց թողնել իրեն։

Ոստիկանները անտեսել էին ոչ միայն իրենց զոհի, այլև հավաքվածների զգուշացումները, որ դադարեցնեն քաղաքացու նկատմամբ բռնությունը:

Վիշապաքարի հանելուկը. ինչի մասին են վկայում հին Հայաստանի առեղծվածային վիշապաքարերը

Իսկ երբ Ֆլոյդը կորցրել է գիտակցությունը, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Դերեկ Շովինը նախ հեռացվել էր ոստիկանության համակարգից, ապա՝ ձերբակալվել:

Աշխատանքից հեռացվել են միջադեպին մասնակցած ևս երեք ոստիկան:

Ըստ թեմայի

Այս մարդիկ գերեզմաններ չունեն. խաչքար Ամստերդամում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար` Իտալիայում
Հայերին թույլ չեն տալիս խաչքար տեղադրել. Ջավախքում իրավիճակը սրվել է
Ստրասբուրգն արդեն հայկական խաչքար ունի. ՀՀ նախագահի նվերը Եվրոպայի խորհրդին
թեգերը:
Բողոքի ակցիա, Հայոց ցեղասպանություն, Ցեղասպանություն, խաչքար, ԱՄՆ, Հայաստան

Գլխավոր թեմաներ