09:06 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
28002

Նախարարը նշել է, որ մանկապղծության դեմ պայքարի կոնվենցիայի 50 հոդվածներից միայն մեկն է առնչվում կրթությանը: Մնացած 49-ը նախատեսված են խստացնելու պայքարը մանկապիղծների դեմ:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Լանզարոտեի կոնվենցիայի մասին հանրության որոշ շրջանակում տարծվող քննադատություններն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում այսօր հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Կենվենցիան, ըստ էության, մանկապղծության դեմ պայքարի կոնվենցիա է, որի 50 հոդվածներից 49-ը որևէ առնչություն չունեն կրթության հետ և նախատեսված են խստացնելու պայքարը մանկապիղծների դեմ և պաշտպանելու են մեր երեխաներին մանկապղծությունից»,- ասաց նա:

Հարությունյանը հիշեցրեց, որ Հայաստանն այս կոնվենցիան ստորագրել է դեռ 10 տարի առաջ, բայց նախորդ իշխանություններն այն չեն վավերացրել որոշակի անձնական ու քաղաքական դրդապատճառներից ելնելով:

«Հարց է առաջանում, թե նախորդ իշխանությունները 2010-ին միանալով դրան, ինչու 10 տարի շարունակ չէին վավերացնում: Մի պարզ պատճառով, որ ունեին մարդիկ իրենց շարքերում, (որոնք նաև դատվել են դրա համար) որոնք զբաղվել են մանկապղծությամբ: Նաև որոշակի քաղաքական դրդապատճառներով չէին անդրադառնում այդ հարցին»,- նշեց նախարարը:

«Նորապսակները սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում, բիսեդկեքի՞ց». Փաշինյան

Ինչ վերաբերում է կոնվենցիայի շրջանակում նախատեվող կրթական ծրագրերին, նախարարը շեշտեց, որ կոնվենցիայի միակ՝ 6-րդ հոդվածը, որը վերաբերում է կրթությանը նախատեսում է միայն ընդհանուր բնույթի տեղեկություններ տալ երեխաներին, որպեսզի նրանք կարողանան ճանաչել բռնությունը և կարողանան պաշտպանվել:

«Սեռական դաստիարակությանը վերաբերող բոլոր պնդումները սուտ են, նոր դասագրքերի հետ կապված բոլոր պնդումները սուտ են, նոր ծրագրերի հետ կապված բոլոր պնդումները սուտ են»,- վստահեցրեց Հարությունյանը:

Մեջբերելով կոնվենցիայի համապատասխան հոդվածը՝ ԿԳՄՍ նախարարը հանրության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երեխաներին սեռական բռնության մասին կրթելը նախևառաջ ծնողների պարտականությունն է, իսկ կրթական համակարգում այն պետք է իրականացվի ծնողների հետ խորհրդակցելով:

Ավելի մանրամասնելով խնդիրը՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ երեխան պետք է տեղյակ լինի փողոցում, համացանցում, ծանոթ ու անծանոթ անձանցից իրեն սպասվող հնարավոր վտանգների մասին, որպեսզի պաշտպանված լինի դրանցից:

Նախարարը հանրությանը կոչ արեց չտրվել սանդրանքների ու չմտահոգվել՝ հավելով, որ կրթական համակարգում թեմայի շուրջ վերապատրաստումներ են իրականացվելու մասնագետների ու հոգեբանների հետ:

Հիշեցնենք` մայիսի 11–ին հակառակ հասարակության շրջանում առկա դժգոհություններին, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց դեռևս 10 տարի առաջ ՀՀ այն ժամանակվա իշխանության ստորագրած ու չվավերացրած «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան:

Կոնվենցիայի նախագծին կողմ քվեարկեց նիստին ներկա 84 պատգամավորներից 79-ը:

Սարգսյան. «Լանզարոտեի կոնվենցիան շատ լուրջ վտանգներ է պարունակում»

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 25-ին:

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել էր 2010թ. սեպտեմբերի 29-ին, բայց չէր վավերացրել:

Վավերացնելով միջազգային այդ փաստաթուղթը, ՀՀ-ն պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական ու այլ փոփոխություններ՝ կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հետ շփում ունեցող անձանց հնարավոր ոտնձգություններից երեխաների պաշտպանությունն ու իրավունքների մասին իրազեկումն ապահովելու համար:

Կոնվենցիան նախատեսում է նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանության ազգային օրենսդրության ընդունում:

Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելը քիչ է, այն պետք է համապատասխանի մեր արժեհամակարգին

Ըստ թեմայի

ԱԺ-ն ընդունեց Լանզարոտեի կոնվենցիան. սեռական դաստիարակությունը կարող է սկսվել դպրոցից
ԱԺ-ն այս տարի չի քննարկի Ստամբուլյան կոնվենցիայի հարցը․ նախարար
Հանուն Ստամբուլյան կոնվենցիայի կաթողիկոսին պատրաստվում են պատժե՞լ. «Հրապարակ»
Երեխաները կսովորեն անկաշկանդ օգնություն խնդրել․ պատգամավորը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին
թեգերը:
սեռական բռնություն, դպրոց, Աշակերտ, Արայիկ Հարությունյան, Լանզարոտեի կոնվենցիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ