07:46 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)
301 0 0

Տեսուչները խախտումներ են արձանագրել Coffeeshop, KFC, Pizza Hut, «Թումանյան շաուրմա» ընկերություններին պատկանող հանրային սննդի կետերում ու «Փարվանա» ռեստորանում:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Հակակորոնավիրուսային միջոցառումների շրջանակում Երևանի կենտրոնում կատարած մոնիթորինգի ընթացքում Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցները խախտումեր են հայտնեբերել հանրային սննդի մի շարք հայտնի օբյեկտներում:

Խախտումներ թույլ տված տնտեսավարողների գործունեությունը դադարեցվել է 24 ժամով:


Ինչպես հայտնի է դառնում ՀՀ կառավարության տարածած տեսանյութից, տեսչական մարմնի շրջայցի ընթացում հայտնաբերված խախտումների հետևանքով փակվել են Coffeeshop, KFC, Pizza Hut, «Թումանյան շաուրմա» ընկերություններին պատկանող հանրային սննդի կետերը, «Փարվանա» ռեստորանը:

Իսկ «Գևորգ Ստեփանյան» ԱՁ-ին պատկանող բացօթյա սրճարանում արձանագրվել է կրկնակի խախտման դեպք:

Անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել գյուղատնտեսական շուկաներում

Հրապարակված տեսանյութում տեսուչի հարցին, թե ինչն է եղել առաջին անգամ սրճարանը փակելու առիթը, սրճարանի աշխատակիցը հայտնում է, որ մատուցողը դիմակը դրած է եղել քթից ներքև:

Նշենք, որ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ մայիսի 29-ի դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն։
Հանրային սննդի ու առևտրի վայրերում մշտադիտարկումները շարունակվում են:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)

Ըստ թեմայի

Զինծառայողներին բնակարաններ տրամադրելու գործընթացում խախտումներ են հայտնաբերվել
ԱԱՏՄ ստուգումները շարունակվում են. ովքեր են առավել հաճախ խախտում պարետի որոշումները
ՀՀ-ում կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն. ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել
«Գրքի աշխարհն» այդպես էլ չեն կառուցել. ԿԳՄՍՆ-ում մոտ 188 մլն դրամի խախտում են գտել
թեգերը:
սրճարան, Երևան, Արտակարգ դրություն, խախտում, որոշում, Տիգրան Ավինյան, պարետ, Հայաստան

Գլխավոր թեմաներ