09:01 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
357 0 0

Ազգային ժողովը 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին օրենքը:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: 

«Անհրաժեշտություն է առաջացել չեղարկել հանրաքվեն: Եթե մեր ընդդիմադիր գործընկերների մտավախությունն այն է, որ այս նախագծից հետո մենք ձեռնարկելու ենք քայլեր գործող ՍԴ-ն համապատասխանեցնել 2015 թվականի Սահմանադրությանը, ապա պետք է ասեմ՝ այո,մենք դա անելու ենք»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունելու դեպքում արտակարգ դրության ավարտից հետո հնարավոր կլինի չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենց գնահատմամբ՝ նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Մարուքյանի ելույթից հետո 20 րոպե ընդմիջում խնդրեց, ապա մասնակցեց քվեարկությանը և դեմ քվեարկեց նախագծին:

Օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 83 կողմ և 16 դեմ ձայներով:

Կառավարությունը փոխում է «Հանրաքվեի մասին» օրենքը. ի՞նչ կլինի արտակարգ դրությունից հետո

Հիշեցնենք՝ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով:

Ըստ թեմայի

Ղազարյան. «ՍԴ ճգնաժամի լուծումը բացառվում է առանց հանրաքվեի»
Փաշինյանը երկընտրանքի առաջ է․ հանրաքվեն կչեղարկվի՞ կորոնավիրուսի պատճառով
«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն․ ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց
Չեղարկելու կամ հետաձգելու համար 2 գործոն կա. Միքայելյանը` հանրաքվեի մասին
թեգերը:
նախագիծ, հանրաքվե, Պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ